Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

   Ձեզ եմ ասում ձեզ հայոց
նորահաս երիտասարդք ձեր
անումին մեռնիմ ձեր արևին
ղուրբան տասը լեզու սովորե
ցե՛ք, ձեր լեզուն, ձեր հավատը
ղայիմ բռնեցե՛ք։


Աբովյան Խաչատուր Ավետիքի

1809 - 1848

1829 թ. լուր տարածվեց, որ Էջմիածին է ժամանել Դորպատի (այժմ՝ Էստոնական ՍՍՀ ի Տարտու քաղաք) համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը Մասիս (Արարատ) լեռը բարձրանալու նպատակով։

Եփրեմ կաթողիկոսն իր քարտուղար և թարգմանիչ Աբովյանին հանձնարարում է ուղեկցել Պարրոտի արշավախմբին: Եվ արշավախումբը նույն տարվա սեպտեմբերի 27 ին բարձրանում է Մեծ Մասիսի գագաթը

Արարատ «սրբազան լեռան» գագաթը բարձրանալը հոգևորականությունը համարում էր սրբապղծություն, և սկսվում է հալածանք Աբովյանի դեմ։ Դա կարող էր ծանր հետևանքներ ունենալ, եթե

Դեռ Էջմիածնում Պարրոտը որ տպավորված էր քսանամյա Աբովյանի ուշիմությամբ ընդունակություններով և ուսումը շարունակելու երազանքով նրան խոստացել էր ամեն կերպ աջակցել այդ գործում: Եվ ահա 1830 թ Աբովյանը մեկնում է Դորպատի համալսարանում ուսանելու, ուր նրա համար նշանակված էր պետական կրթաթոշակ։ Նա այստեղ սովորում է մի շարք լեզուներ (գերմաներեն ֆրանսերեն անգլերեն լատիներեն) բնական և հասարակական գիտություններ երաժշտություն արհեստներ։

Վերադառնալով հայրենիք նշանակվում է նախ Թիֆլիսի (Թբիլիսիի), ապա Երևանի գավառական դպրոցի տեսուչ, ուր պաշտոնավարում է մինչև իր կյանքի վերջը

Աբովյանը հայ առաջին լուսավորիչ դեմոկրատն է մեծ մանկավարժ, հայ նոր գրականության հիմնադիրը. Նա գրել է չափածո և արձակ գործեր («Պարապ վախտի խաղալիք», «Թուրքի աղջիկը», «Ֆեոդորա կամ որդիական սերը»), զանազան ուսումնասիրություններ, դպրոցական ձեռնարկներ («Նախաշավիղ կրթության»):

Աբովյանի գրական ժառանգության գլուխգործոցը «Վերք Հայաստանի, ողբ հայրենասերի» պատմավեպն է որի նյութը հայ ժողովրդի այն տարիների կյանքն է, երբ Հայաստանը պարսկական վայրագ բռնակալության լծի տակ էր, և որտեղ նկարագրված դեպքերն ու դեմքերը պատմական են։ Առաջինն Աբովյանն էր որ վեպի ժանրով արտացոլեց 1826—1828 թվականների ռուս-պարսկական պատերազմը, Արևելյան Հայաստանի միավորումը Ռուսաստանին, հայ և ռուս Ժողովուրդների բարեկամությունը։

«Վերքը» հայրենասիրական բոցաշունչ մի ստեղծագործություն է գրված կրակված սրտի տեր մարդու գրչով: Այն նորություն էր հայ գրականության մեջ լեզվով ու ոճով կառուցվածքով, բնության տեսարանների նկարագրությամբ, հեղինակի խորհրդածություններով՛ Այս վեպով, գրված 1841 թ. մի նոր փուլ բացվեց հայ գրականության մեջ։

Աբովյանը մտահոգված էր Հայաստանի տնտեսական կյանքի վերափոխումներով, համոզված, որ հայ Ժողովրդի բարեկամությունը ռուս ժողովրդի հետ հայրենի երկրի բարգավաճման գրավականն է

1848 թ ապրիլի 2 ին, առավոտյան մի վաղ ժամի, Աբովյանը դուրս ելավ տնից ու այլևս չվերադարձավ։ Մինչև հիմա պարզված չէ, թե ինչ եղավ նա Գաղտնի աքսորվե՞լ է արդյոք անձնասպա՞ն է եղել թե՞ ուրիշներն են սպանել...