Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եղել է և այնպես որ տոհմից մեկը համբավ է ձեռք բերել իր արհեստով լավ դարբին է եղել. աչքի ընկնող ոսկերիչ ժամագործ և այլն։ Եվ ահա նրա շառավիղներն սկսել են կոչվել Դարբինյան Ոսկերչյան Ժամագործյան:

Ազգանունների են փոխվել նաև շատ մականուններ (Կարճիկյան Չոլախյան)։ Ուկրաինացիները հաճախ հենց մականունը առանց որևէ փոփոխության, դարձրել են ազգանուն Շատ ազգանուններ էլ առաջացել են տեղանուններից։ Դրանք ցույց են տալիս, թե որտեղից ինչ վայրից է եկել այդ մարդկանց տոհմը (Բայբուրթյան Երևանցյան):

Միջնադարյան Հայաստանում նշանավոր ընտանիքների ազգանվանը ավելացվում էր «ազգ» երբեմն էլ «տուն» բառը «ազգն Մամիկոնյաց» «ազգն Ռշտունյաց», «տունն Արծրունյաց» և այլն։ Երբեմն մարդկանց անվանը կցվում էր նրանց ծննդյան կամ գործելու հիմնական վայրի անունը, որը և ազգանվան դեր էր կատարում (Մովսես Խորենացի, Եզնիկ Կողբացի, Գրիգոր Նարեկացի, Ներսես Լամբրոնացի, Ղազար Փարպեցի, Ոսկան Երևանցի և այլն):

Հայերի «ունի» վերջածանցով ազգանունները հնում հատուկ էին նախարարական տոհմերին (Ամատունի, Բագրատունի, Ռշտունի, Արծրունի) «ենց» «ունց», «ոնց» վերջածանցով ազգանունները տարածված են Զանգեզուրում օրինակ՝ Բակունց, Շադունց, Սևունց, Թոնունց, Քոլունց։

Հայերի համար ամենատարածվածը «յան»-ով վերջացող ազգանուններն են։ Այդ «յան»–ը առաջացել է «յանց» ձևից, որ նույնն է ինչ «ենց»–ը (Արամյանը նշանակել է «Արամենց» «Արամի տոհմին պատկանող»)։

Շատ բազմազան են այդ տոհմական անունները ազգանունները։ Նրանց մեջ հանդիպում են շատ տարօրինակ երբեմն արտառոց զվարճալի երբեմն նաև անվերծանելի անվանաձևեր։ Մեծ մասի ծագումը սակայն հնարավոր է բացատրել. Դրանով զբաղվում են լեզվաբանները։ Երբեմն ազգանուններում պահպանվում են այնպիսի հին բառաձևեր, որոնց մասին մենք արդեն մոռացել ենք։

Եթե այս զրույցը ձեզ հետաքրքրեց, կարող եք հետագայում երբ մեծանաք զբաղվել անունների և ազգանունների վերաբերյալ գիտությամբ որը կոչվում է օնոմաստիկա կամ անվանագիտություն։


Ազնիվ մետաղներ

Ծովի հատակին ընկած են խորտակված նավեր։ Վաղո՜ւց արդեն փտել են նրանց առագաստները, ջրիմուռներով ու խեցիներով են ծածկվել նավեզրերի մնացորդները ժանգոտվել երկաթե մասերը։ Բրոնզե թնդանոթները սևացել են ծովի աղի ջրից։ Նավամբարներում մնացած ոսկե դրամներն են միայն, որ երկար տարիների ընթացքում գրեթե չեն փոփոխվել։

Դեռևս հնագույն ժամանակներում մարդիկ նկատել են ոսկու և արծաթի բացառիկ հատկությունները։ Այս մետաղներն օդում չէին կորցնում իրենց փայլը ջրում չէին ժանգոտվում չէին լուծվում հիմքերի և թթուների խիտ լուծույթներում։ Եվ քանի որ տոկունությունն ու հաստատակամությունը միշտ համարվել են ազնվության հատկանիշներ դրա համար էլ մարդիկ ոսկին ու արծաթն անվանել են ազնիվ մետաղներ։ Բացի դրանից այդ մետաղները հազվադեպ էին հանդիպում ուստի զարմանալի չէ որ գրեթե ամենուր մարդիկ սկսեցին իրերի արժեքը համեմատել ազնիվ մետաղների արժեքի հետ։ Որքան շատ ոսկի և արծաթ ուներ մարդը այնքան նա հարուստ էր անվանի և հզոր։ Այդ պատճառով էլ շատ պատերազմներ և հանցագործություններ են տեղի ունեցել ոսկու և արծաթի համար։

Դեռևս 300 տարի առաջ Հարավային Ամերիկայի հանքերում իսպանացիները վրդովմունքով դեն էին նետում ծանր մետաղը, որը խանգարում էր լվանալու ոսկին։ «Պլատին է» (իսպաներեն նշանակում է «արծաթիկ») - դժգոհելով ասում էին նրանք չկասկածելով անգամ, որ այդ մետաղը հետագայում պետք է դառնա ոսկուց ավելի թանկ։

Քիմիկոսներն սկսեցին ուսումնասիրել պլատինը և հայտնաբերեցին մի խումբ մետաղներ որոնք անվանեցին պլատինային մետաղներ։ Դրանց թվում էր նաև Երկրի վրա հանդիպող ամենածանր մետաղը օսմիումը, որը 2 անգամ ծանր է կապարից և գրեթե 3 անգամ երկաթից։

Ժամանակակից տեխնիկայում օգտագործվում են բոլոր ազնիվ մետաղները և ամենից առաջ պլատինը։ Նրանից պատրաստում են հատուկ քիմիական անոթներ պլատինե հալոցներ։ Չէ՞ որ մինչև սպիտակելու աստիճան շիկացած պլատինն անգամ չի միանում օդի թթվածնի հետ և չի փոխում իր կշիռը։ Պլատինի և իրիդիումի