համաձուլվածքներից են պատրաստված կիլոգրամի ստուգանմուշները։ Բոլոր երկրներում դրանցով են ստուգում կշեռքները: Ռոդիումով, որը ևս ազնիվ մետաղ է, պատում են լուսարձակների հայելիները, այն փայլը չի կորցնում նույնիսկ բարձր ջերմաստիճաններում:
Քիմիկոսները հայտնաբերել են ազնիվ մետաղների այլ կարևոր հատկանիշներ ևս։ Որոշ ազնիվ մետաղների (հատկապես պլատինի և պալլադիումի) ներկայությամբ շատ քիմիական ռեակցիաների ընթացքն արագանում է տասնյակ և հարյուր հազար անգամ։ Կիրառություն գտավ նաև արծաթը։ Առանց նրա չէր լինի ոչ լուսանկարչությունը և ոչ էլ կինոն: Հենց արծաթի մի քանի միացությունների լուսազգայության շնորհիվ է, որ լուսանկարչական ժապավենի վրա առաջանում է պատկերը:
Արծաթը հիանալի էլեկտրահաղորդիչ է: Նրանից են պատրաստում էլեկտրոնային ռելեների կոնտակտները, իսկ ռադիոընդունիչների մասերն արծաթապատում են։
Փոխվել է նաև վերաբերմունքը ոսկու նկատմամբ: Այժմ այն օգտագործվում է ոչ միայն ոսկերչական իրեր պատրաստելու նպատակով, էլեկտրավակուումային սարքերի կոնտակտներն անում են ոսկուց։ Առանց ոսկու հնարավոր չէ պատրաստել տրանզիստորներ: Պլատինի հետ համաձուլված ոսկին օգտագործում են ամենադիմացկուն քիմիական անոթներ պատրաստելու համար: