Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ։ Ասիայի և Եվրոպայի միջև ցամաքային սահմանն անցնում է Ուրալյան լեռներով էմբա և Մանիչ գետերով։

Ասիայում այնքան շատ մարդ է ապրում, որ կարելի է ասել, թե երկրագնդի յուրաքանչյուր երկրորդ մարդ Ասիայի բնակիչ է: Ասիան զբաղեցնում է երկրագնդի ամբողջ ցամաքի երրորդ մասը: Նրա տարածքի 3/4-ը լեռներ ու սարահարթեր են: Թեև այնտեղ կան և՛ հսկայական հարթավայրեր և՛ ծովի մակարդակից ցածր իջվածքներ բայց ընդհանուր առմամբ դա շատ բարձր աշխարհամաս է: Նրա կենտրոնական մասում գտնվում է Տիբեթի սարահարթը: Այն նման է վեր խոյացած թասի, որի հարավային եզրին բարձրանում են երկրի ամենաբարձր լեռները՝ Հիմալայները։

Ասիայի ամենահարավային կետը գտվում է հասարակածի այն երևակայական գծի մոտակայքում, որը երկրագունդը բաժանում է երկու կիսագնդերի՝ Հյուսիսային և Հարավային։ Իսկ ամենահյուսիսային կետը Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ափին է:

Տարվա մեծ մասը Ասիայի հյուսիսը ծածկված է ձյունով, մոլեգնում են ձյունահողմերը, փչում են սառցաքամիները, բոցավառվում են բևեռափայլերը։ Այստեղ տունդրան է:

Աշխարհամասում հսկայական տարածություններ են զբաղեցնում թավախիտ փշատերև անտառները տայգան, ինչպես նաև կիսաանապատներն ու անապատները:

ՍՍՀՄ-ի ասիական մասի տարածքում գտնվում են տունդրան և տայգան, տափաստաններ ու անապատներ իսկ հարավում Տյան-Շան, Պամիր Ալթայ և ուրիշ բարձր լեռներ:

Կենտրոնական ասիական սարահարթը եզերող լեռներն Ասիայի հարավը փակում են հյուսիսային ցուրտ քամիներից: Աշխարհամասի հարավային ափերը ողողում է Հնդկական տաք օվկիանոսը։ Այստեղ շատ շոգ է, ձմեռ չի լինում շատ վայրերում ամբողջ տարին առատ անձրևներ են տեղում, և աճում են մշտադալար խիտ անտառներ ջունգլիներ։ Ասիայի հարավում բնակվող մարդիկ տաք հագուստի կարիք չեն զգում:

Արևելքում Ասիայի ափերը ողողում են Խաղաղ օվկիանոսի ծովերը, ուր կան հրաբխային շատ կղզիներ, իսկ օվկիանոսի հատակին՝ մի քանի չափազանց խոր իջվածքներ (անդունդներ): Օրինակ,