Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլեկտրավառարանը։ Ավտոմատ «քիթը» հանքահորում «զգում է» գազի հոտը և միացնում տագնապի ազդանշանը։ Ավտոմատ «ականջները» լսում են ավտոմեքենայի շչակի ձայնը և դարպասները բացելու հրաման տալիս։ «Ձեռքեր», «աչքեր», «քիթ» «ականջներ»… Իսկ «ուղե՞ղ»։ Կարելի՞ է արդյոք այնպիսի ավտոմատ ստեղծել, որն ընդունակ լինի մտավոր աշխատանք կատարելու։ Պարզվում է այո։

Կան ավտոմատներ, որոնք բարդ հաշվարկներ են կատարում պատրաստում նախագծեր, գծագրեր։ Մարդիկ սովորել են կառուցել կառավարման ամենաբարդ ավտոմատ մեքենաներ, ստեղծել իսկական էլեկտրոնային «ուղեղներ»։ Այդպիսի մեքենան ինքն է հաշվարկում և որոշում թե ինչը երբ պետք է արվի, որպեսզի լավ աշխատի դոմնան կամ էլեկտրակայանը, որպեսզի հրթիռը վեր բարձրանա ճշտորեն։ Եվ ոչ միայն հաշվարկում ու որոշում է, այլև ինքն է անհրաժեշտ բոլոր հրամանները տալիս այլ ավտոմատների և ինքն էլ ստուգում, թե այդ հրամաններն ինչպես են կատարվում։

Ավտոմատ պահակ վաճառող, բանվոր, հաշվապահ, ինժեներ օդաչու… Սրանք բոլորն էլ արդեն կան, աշխատում են, օգնում մարդկանց։ Իսկ ինչպիսի՞ն կլինեն վաղվա ավտոմատները։ Ինչի՞ մասին են երազում, ինչո՞վ են զբաղված նրանց ստեղծողները։

Պատկերացրեք ավտոմատ բժշկի, որը չափում է հիվանդի ջերմությունն ու արյան ճնշումը, հաշվում է երակազարկը, լսում սիրտն ու թոքերը։ Նա ինքն է ախտորոշում հիվանդությունն ու նշանակում բուժում։

Պատկերացրեք ավտոմատ քարտուղարի որը մեքենագրում է թելադրածը, և այն էլ շատ մաքուր, առանց մեկ հատիկ սխալի, պարզապես «հինգի»։ Կամ էլ պատկերացրեք ավտոմատ թարգմանչի, որն, ասենք, գերմաներեն «կարդում է» պատմվածքը կամ գիտական հոդվածը և տեղնուտեղն էլ մեքենագրում հայերեն թարգմանությունը։

Կամ պատկերացրեք այսպիսի աներեվակայելի մի տեսարան՝ երկու ավտոմատ իրար հետ շախմատ են խաղում… Թեև ասենք, որ դա իրողություն է․ 1974 թ․ օգոստոսին արդեն կազմակերպվել է շախմատի աշխարհի առաջնություն ավտոմատների միջև։ Տաս մասնակիցներից առաջին տեղը գրավեց սովետական ավտոմատը։

Ավտոմատը, կարծես, կենդանի էակ է՝ ուժեղ, արագաշարժ, բանական։ Բայց ջուր վաճառող ավտոմատը ազատ ժամանակ շախմատ չի խաղա։ Ավտոմատ մեքենավարը երբեք չի սովորի կարկանդակներ թխել։ Յուրաքանչյուր ավտոմատ կարող է անել միայն այն, ինչի համար կառուցվել է, «գիտե» միայն այն, ինչ նրան «սովորեցրել» են մարդիկ։ Եվ որպեսզի ավտոմատը լավ աշխատի, այն պետք է ստուգի, կարգավորի, նորոգի փորձառու և հմուտ կարգավորող բանվորը։ Նոր, ավելի կատարյալ ավտոմատներ ստեղծելու համար անհրաժեշտ են ամենագիտակ, ամենաշնորհալի, ամենաաշխատասեր գիտնականներ ու ինժեներներ, տեխնիկներ ու բանվորներ՝ իրենց գործի իսկական վարպետներ։

Ավտոմատը ոչ միայն շատ բան է տալիս, այլև շատ բան է պահանջում։ Պատրա՞ստ եք դուք արդյոք ապրելու և աշխատելու ավտոմատների դարում։

Ավտոմոբիլ

Վաղուց ի վեր մարդիկ երազում էին այնպիսի մի սայլ կառուցել, որը շարժվեր ինքն իրեն, առանց ձիերի։ Ինչե՜ր ասես չէին հորինում՝ և՜ լծակներ, և՜ ոտնակներ, և՜ ատամնանիվներ… Սայլին, նույնիսկ, առագաստ էին «հագցնում»։

1770 թ ֆրանսիացի ինժեներ Կյունիոն որոշեց ձիերի փոխարեն սայլին շոգեմեքենա լծել։ Այդպես էլ արեց և այդ արտասովոր հորինվածքն անվանեց «ավտոմոբիլ», որ նշանակում է «ինքնաշարժ»։

Շարժվում է քաղաքով այդ սայլը․ առջևից պղնձե կաթսա է կախված, ետևում, նստարանին, նստած է վարորդը և ղեկն է պտտում։ Անցնում է մի փոքր տարածություն ու այլևս չի շարժվում։ Պարզվում է կաթսայի գոլորշին է վերջացել։ Գոլորշի