է անվերջ բաժանել։ Հնարավոր է որ այդպես է։ Մի բան միայն կարելի է վստահորեն ասել. անսահման է մարդու՝ բնության գաղտնիքների մեջ թափանցելու ձգտումը։
«Արա Գեղեցիկ և Շամիրամ»
Աշխարհի շատ ժողովուրդներ բույսերի հատկապես հացաբույսերի, ծլումն ու ծաղկումը, փթթումն ու պտղավորումը՝ գարնանն ու ամռանը, և հունձն ու չորանալը՝ աշնանն ու ձմռանը, պատկերացրել են գեղեցիկ աստծու ծնվելու, մեռնելու և հարություն առնելու գաղափարով։ Ըստ այդ պատկերացման, աստվածը ծնվում է, դառնում մի աստվածուհու սիրո առարկա ապա մեռնում կամ էլ սպանվում այդ աստվածուհու կամքով, բայց և նորից հարություն առնում, վերակենդանանում։
Այս հին հավատալիքն ու պատկերացումն են ընկած «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելի հիմքում։ Գեղեցիկ Արան Հայաստանի թագավորն էր, Շամիրամը՝ Ասորեստանի թագուհին։ Վերջինս լսելով Արայի գեղեցկության մասին, պատգամավորներ է ուղարկում նրա մոտ, խնդրում գալ Ասորեստան, ամուսնանալ իր հետ և դառնալ Ասորեստանի թագավորը։ Արան մերժում է Շամիրամին։ Մի քանի անգամ իր խնդրանքը կրկնելով և միշտ մերժում ստանալով՝ Շամիրամը զայրացած մեծ զորքով գալիս է Հայաստան՝ Արային գերելու։ Մի մեծ դաշտում, որն, ըստ ավանդության Արայի անունով կոչվել է Այրարատ, ճակատամարտ է տեղի ունենում Շամիրամի և Արայի զորքերի միջև։ Ճակատամարտից առաջ Շամիրամն իր զորապետներին պատվիրել էր չսպանել Արային, այլ բռնել ողջ-ողջ։ Բայց կռվի ժամանակ Արան սպանվում է, Շամիրամը փնտրում գտնում է Արայի դիակը, տանում դնում է իր ապարանքի աշտարակում և հայտնում Արայի սպանության վրեժն առնելու համար կռվի ելած հայոց զորքին, թե ինքը հրամայել է արալեզներին՝ կենդանացնելու Արային։ Ըստ հայկական դիցաբանության, արալեզները (կամ հարալեզները) շնակերպ ոգիներ էին, որոնք լիզելով մարտում ընկած քաջերի վերքերը, կենդանացնում էին նրանց։ Հին Արևելքի մի շարք ժողովուրդների, ինչպես և հայերի հացահատիկի ու հացաբույսերի աստվածությունն է, որը հին հայկական զրույցներում դարձել է պատմական անձնավորություն, հայոց Արամ թագավորի որդին և հաջորդը։ Արայի անունով է կոչվել ինչպես Այրարատ աշխարհը, այնպես էլ Արայի լեռը, Արագածը և Արայի գյուղը։ Իսկ Շամիրամը հին սեմական ժողովուրդների՝ Իշտար, Աստարտե, Ատարգատիս, Դերկետո անուններով հանդես