Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եթերայուղատու բույսերին՝ խորդենուն ու վարդենուն։ Արարատյան դաշտը տալիս է ՍՍՀՄ-ի խորդենու արտադրանքի մոտ 60 տոկոսը։

Հարուստ է Արարատյան դաշտի կենդանական աշխարհը։ Տարածված են վարազը եղեգնակատուն, ջրասամույրը լճակներում ու ջրամբարներում արհեստական ճանապարհով աճեցնում են կուղբի մի քանի տեսակներ և ձկներ։ Շատ են սողունները գյուրզա, եղջերավոր իժ, շահ մար։ Կան մի քանի տեսակի մողեսներ ու միջատներ, որոնցից դեռ շատ հնուց հայտնի է որդան կարմիրը, մանրիկ որդերի մի տեսակ, որից կարմիր ներկ էին պատրաստում։

Արարատյան դաշտը հարուստ է հանքային ջրերով։ Հնուց ի վեր մեծ համարում ունի Արզնու ջուրը։ Այժմ հայտնի է նաև Արարատինը։ Մեծ է երևանյան անուշահամ ջրերի արտեզյան ավազանը։ Արարատյան դաշտը հարուստ է հայոց պատմության ու մշակույթի կենտրոններով ու հուշարձաններով։ Այստեղ են գտնվում Արին բերդն ուԿարմիր բլուրը, մեր թվարկությունից առաջ 3-րդ 1 ին հազարամյակներից հայտնի Մեծամորի մետաղաձուլական կենտրոնը, Հռիփսիմեի տաճարը։ 1918 թ. այս դաշտում տեղի ունեցավ Սարդարապատի հերոսամարտը, որի տեղում այժմ կառուցված է փառահեղ կոթող և ազգագրական թանգարան։

Արարատյան դաշտը Հայաստանի ամենախիտ բնակեցված մասն է։ Այստեղ են գտնվում Հայաստանի մայրաքաղաք Երևանը, մի շարք այլ քաղաքներ ու քաղաքատիպ ավաններ (Արտաշատ, Էջմիածին, Արարատ և այլն) հանրապետության արդյունաբերական զանազան ճյուղերի բազմաթիվ խոշոր գործարաններ ու ֆաբրիկաներ։ Այստեղ է գտնվում ՀՍՍՀ-ի առաջին ատոմակայանը։

Արաքս (Երասխ)

Ինչպես Նեղոսը՝ եգիպտացիների, Վոլգան՝ ռուսների, այնպես էլ Արաքսը հայերի համար եղել է սնող, կյանք պարգևող, սիրելի գետ և կոչվել Մայր Արաքս։

Արաքսը վերին հոսանքում անցնում է Թուրքիայով, միջին հոսանքում սահմանային գետ է Հայկական ՍՍՀ-ի և Թուրքիայի (150 կմ երկարությամբ), Նախիջևանի ՍՍՀ-ի և Իրանի, Հայկական ՍՍՀ-ի և Իրանի (40 կմ), իսկ այնուհետև՝ Ադրբեջանական ՍՍՀ ի և Իրանի միջև։ Ստորին հոսանքում Արաքսը հոսում է Ադրբեջանական ՍՍՀ-ով։ Արաքսի ավազանին է պատկանում Հայկական ՍՍՀ-ի տարածքի մոտ 76 տոկոսը։

Սկիզբ առնելով Բյուրակն, այսինքն՝ հազար ակունք ունեցող, բարձրավանդակի սառնորակ աղբյուրներից գոյացած չորս առվակներից և միանալով Սրմանց գետին, Արաքսը սկզբում հոսում է դեպի հյուսիս-արևելք հասնելով մինչև Տվարածատափի դաշտը, ապա դեպի հյուսիս և Այծպտկունք գագաթից ճեղքելով Հայկական պարի բարձրիկ լանջերը՝ դուրս է գալիս Բասենի դաշտ։ Ձախից ընդունելով Մուրց գետի ջրերը՝ Արաքսն այս անգամ թեքվում է դեպի արևելք և մտնում Արարատյան դաշտ։ Այստեղ արդեն Մայր Արաքսը չի շտապում թողնել հարազատ ափերը հոսում է դանդաղ փռվում է, տարածվում առաջացնելով ոլորաններ, ծանծաղուտներ, կղզյակներ ։

Մովսես Խորենացու վկայությամբ գետը ժամանակին հոսել է հայկական հինավուրց մայրաքաղաքների՝ Արմավիրի, Արտաշատի և Վաղարշապատի մոտով, բայց հետագայում հեռացել է այդ քաղաքներից։ Ցամաքած հին հունի տեղերը նշմարվում