Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐԿՏԻԿԱ

Որքան էլ որ ցուրտ է արկտիկական ամառը (միջին հաշվով 1—3 աստիճանի ջերմություն), այնուամենայնիվ անտարկտիկականից ավելի տաք է: Արկտիկայում ամենուրեք կյանք կա: Ամռանը ծովափին ծաղկում են հյուսիսային համեստ ծաղիկները, իսկ այնտեղ, ուր ափերը ողողվում են Գոլֆստրիմ տաք հոսանքի ջրերով (օրինակ Կոլա թերակղզում), նույնիսկ իսկական շոգ ամառ է լինում:

Սառուցյալ օվկիանոսի ջրերում իրենց շատ լավ են զգում գրենլանդական փոկերը, ծովացուլերը, ծովային նապաստակները, ծովաշները: Սպիտակ արջերն ապրում են կղզիներում և մեծ սառցաբեկորների վրա, իսկ ամռանը կղզիների ուղղաբերձ ժայռերը, որոնք շեշտակի իջնում են դեպի ծովը, ամբողջովին ծածկված են ծովային թռչունների բներով: Դրանք թռչնաշուկաներն են։

Շատ ճանապարհորդներ են փորձել հասնելու հյուսիսային բևեռ, բայց նրանց փորձերն անհաջող են անցել։ Միայն 1909 թ ամերիկացի Ոոբերտ Պիրին հասավ