Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սալերով, որոնք իրենց վրա են կրում լեռնային զանգվածի ճնշումը։ Այս բարդ, մեծ ծախսեր պահանջող կառույցի շինարարությունը տևեց տասնութ տարի և ավարտվեց 1981 թ.. Շինարարների բազմազգ կոլեկտիվը ստեղծեց բնությունը պահպանող և դարերի կյանք ունեցող Եզակի մի կառույց։

Արքիմեդ

Արքիմեդը Հին Հունաստանի մեծագույն գիտնականներից էր։ Դուք դեռ դպրոց էլ չէիք գնում, բայց Արքիմեդի մի գյուտին արդեն ծանոթ էիք։ Դա մսաղացի պտուտակաձև սռնին է։ Երբ սռնին պտտում Են, նա ճանկում է մսի կտորներն ու մղում դեպի դանակը։ Այդպիսի սռնին անվանում Են Արքիմեդի պտուտակ։ Միայն թե Արքիմեդը այն հնարել էր ամենևին էլ ոչ մսաղացի, այլ ջրամբարձիչ մեքենայի համար, որ ոռոգեին դաշտերը։ Արքիմեդի պտուտակը կիրառվում է զանազան մեքենաներում, սորուն բեռներ է բարձրացնում, գործարաններում տեղափոխում մեքենայի մասերը։ Դպրոցում, ֆիզիկայի դասին, դուք կծանոթանաք Արքիմեդի օրենքին, որը բացատրում է, թե ինչպես է, որ հսկա նավերը կարողանում են լողալ։ Արքիմեդն ուսումնասիրել է լծակների գործողության օրենքները։ Նա ասում էր․ «Տվեք ինձ հենման կետ և ես կտեղաշարժեմ Երկիրը»։ Եվ գիտնականը չէր պարծենում։ Նա դա ճշտորեն հաշվել էր։ Իր հայրենի քաղաքը՝ Սիրակուզան, պաշտպանելու համար Արքիմեդը կառուցեց ռազմական բազմաթիվ, զարմանահրաշ մեքենաներ։ Երբ հռոմեացիները հարձակվեցին Սիրակուզայի վրա, Արքիմեդի ռազմական մեքենաները ջրասույզ էին անում, տաշեղների վերածում թշնամու նավերը, ոչնչացնում ռազմիկներին։ Բայց շատ փոքրաթիվ ու թույլ էր քաղաքի պաշտպանների զորքը հռոմեական վիթխարի զորքի համեմատությամբ։ Եվ հռոմեացիները գրավեցին Սիրակուզան Ավանդությունը պատմում է, որ այդ ժամանակ Արքիմեդն արդեն 75 տարեկան էր։ Հռոմեացի ռազմիկը ներխուժեց գիտնականի տուն և տեսավ ավազով լի արկղին խոնարհված մի ծերունու, որն այնտեղ Երկրաչափական պատկերներ էր գծում։ ֊Չդիպչես իմ գծագրերին,֊գոչեց Արքիմեդը։ Պատասխանի փոխարեն ռազմիկը թափահարեց սուրը և մեծ գիտնականն ընկավ ավազին՝ իր արյամբ ցողելով գծագիրը

Աքվարիում

Աքվարիում կարող է լինել թե՛ երեք լիտրանոց ապակե բանկան և թե հսկա ջրավազանը՝ ծովաջրով լցված