Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արիստոկրատները չէին ըմբռնում նրա ստեղծագործությունների խորությունն ու լրջությունը։ Իսկ եկեղեցականները գտնում էին, որ այդ երաժշտությունը չափից ավելի կենսաթրթիռ, մարդկային և հուզիչ է։ Մինչդեռ Սեբաստիան Բախը, չնայած կյանքի դժվարություններին, չէր պատրաստվում հաճոյանալ ո՛չ եկեղեցականներին, ո՛չ էլ արիստոկրատներին։ Նա ստեղծեց երաժշտական բազմաթիվ ստեդծագործություններ։ Դրանցից ամենախոշորներն են օրատորիաներն ու կանտատները, երգչախմբի, մեներգիչների և սիմֆոնիկ նվագախմբի համար, մեսսաները, եկեղեցական երգչախմբային երգասացությունները, սյուիտները, չորս հակադիր մասերից կազմված երաժշտական ստեղծագործությունները, որոնց հիմքում ընկած է պարային երաժշտությունը, պրելյուդները, պիեսներ, զանազան նվագարանների համար, ֆուգաները, շատ բարդ բազմաձայն ստեղծագործություններ, տոկատաները արագատեմպ, հատուկ պիեսներ երգեհոնի համար։ Հարյուրավոր, հազարավոր անկրկնելի մեղեդիներ

Հետնորդները ևս անմիջապես չգնահատեցին այդ հոյակապ գանձերը։ Բախի մահից հետո մոտ հարյուր տարի ոչ ոք չէր հիշում նրա երաժշտությունը։ Առաջինն այն կրկին կյանքի կոչեց գերմանացի կոմպոզիտոր Մենդելսոնը։ Այդ պահից Բախի ստեղծագործությունները հաստատուն տեղ գրավեցին յուրաքանչյուր երաժշտի նվագացանկում։ Մեծահասակ երաժիշտները չէ միայն, որ կատարում են դրանք։ Աշխարհի բոլոր երաժշտական դպրոցներում երեխաները սովորում են նվագել Բախի փոքրիկ պիեսները։

Բակունց Ակսել Ստեփանի

1899—1937

1924—1925 թվականներին Զանգեզուրի անտառների ու ձորերի կածաններին հաճախ կարելի էր տեսնել մի ձիավորի՝ գյուղից գյուղ գնալիս։ Նիհարավուն ու բարձրահասակ, կապուտաչյա այդ երիտասարդը Զանգեզուրի գլխավոր գյուղատնտես Ալեքսանդր Թևոսյանն էր (Բակունցը)։ Գյուղերում նրա կարիքը շատ էին զգում, գյուղացիներին սովորեցնում էր հողը վարելու և ցանելու, բերքը հավաքելու նոր եղանակներ օգնում նրանց ամենօրյա աշխատանքում։ Այդ տարիներին Բակունցն արդեն փոթորկալի կյանքի ճանապարհ էր անցել...

1917 թ. վերջին կամավոր մեկնել է ռազմաճակատ մասնակցել շատ կռիվների, տեսել մարդկային ծանր տառապանք արյուն ու ավեր՝ 1918 թ. մայիսին երբ վտանգի տակ էր ողջ Հայաստանն ու հայ ժողովրդի ապագան, Բակունցը զենքը ձեռքին մասնակցում էր Սարդարապատի հերոսամարտին...

Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն ավարտելուց հետո նորից վերադառնում է հայրենի երկիր։

Բակունցը գրել սկսել էր դեռևս մանկուց 14 տարեկան էր, երբ նրա գրած «Հիմար մարդը» հեքիաթը տպագրվեց Թիֆլիսի (Թբիլիսիի) «Աղբյուր» մանկական ամսագրում։ Գյուղատնտես աշխատած տարիներին թերթերում ու ամսագրերում լույս են տեսնում Բակունցի պատմվածքներն ու ակնարկները Ակսել ստորագրությամբ։ Հազարավոր ընթերցողներ անհամբեր սպասում էին թե թերթերում երթ պետք է նորից երևա Ակսելի նոր պատմվածքը։ 1927 թ. լույս տեսավ նրա պատմվածքների առաջին ժողովածուն «Մթնաձոր» վերնագրով: Այդ գիրքը հագեցած էր բնության շնչով, ընթերցողը տեղափոխվում էր սաղարթախիտ անտառներ անդնդախոր ձորեր, հանդիպում տեղի բնակիչներին:

Հետո տպագրվեցին Բակունցի բազմաթիվ ուրիշ պատմվածքներ: Նրա լավագույն ստեղծագործություններից են «Միրհավ», «Խոնարհ աղջիկը», «Լառ Մարգար», «Ալպիական