է կարոտինի քանակը, խիստ մեծացել է և արմատապտուղը։ Վայրի բողկը առնետի պոչից հաստ չէ, իսկ ճապոնական ժամանակակից բողկը 30 կգ քաշ ունի և այն դժվար է ձեռքերով պահելը: Ավելի մեծ, մինչև 100 կգ քաշ ունեն հսկա դդումները: Աշխարհում դդմի պտղից ավելի խոշորը չկա: Նման հրաշալի փոխակերպման համար անշուշտ հազարամյակներ էին պետք: Այդ հազարամյակների ընթացքում մարդիկ սերմացուի համար ընտրում էին ամենալավ բույսերը, և աստիճանաբար երևան էին գալիս տարբեր բանջարաբույսերի տեղական հիանալի սորտեր։ Իսկ երբ երկրագործներին օգնության եկավ գիտությունը, ստեղծվեցին և շարունակ ստեղծվում են նորանոր սորտեր։
Բաշինջաղյան Գևորգ Զաքարի
Հայաստանի պետական պատկերասրահում, որը գտնվում է Երևանում, Լենինի հրապարակում և ուր պետականորեն ժողովված են ազգային կերպարվեստի անգին ու անկրկնելի գոհարներ, գրեթե մի ամբողջ սրահ է տրամադրված հայ նկարչության մեծ վարպետներից մեկին՝ Գ. Բաշինջաղյանին: Բաշինջաղյանը ծնվել է Վրաստանի գեղատեսիլ անկյուններից մեկում` Սղնախ փոքրիկ գյուղաքաղաքում։ Նկարչությամբ հրապուրված պատանի Գևորգը թողնում է տեղի գավառական դպրոցը` դուրս գալով երրորդ դասարանից ու սկսում նկարել: Նկարում է տան կահկարասիների վրա, պատերին, դռներին ու լուսամուտներին և այնպես լավ, որ 14 տարեկան հասակում արդեն նրա համբավը տարածվում է Սղնախից դուրս: Շուտով նա ընդունվում է Թիֆլիսի նկարչական ուսումնարանը, ցուցաբերում բացառիկ ունակություններ։ 1880 թ ավարտում է ուսումնարանը և նյութական ծանր վիճակը (հայրն այլևս չկար, մայրը փոխադրվել էր Թիֆլիս և նրա խնամքի տակ էր) նրան ստիպում է զբաղվել հանրահայտ նկարիչների գործերի պատճենահանությամբ: Խնայելով մի փոքրիկ գումար` նկարիչը նույն թվականին ընդունվում է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան: Այստեղ ուսանելու երեք տարիները, շփումը նշանավոր վարպետների հետ մեծ նշանակություն են ունենում նկարչի կյանքում։ Ակադեմիան ավարտելու առթիվ ներկայացրած «Կեչիների պուրակը» աշխատանքն արժանացավ արծաթե մեդալի` ազդարարելով մեծ նկարչի ծնունդը։ Ակադեմիան ավարտած Գևորգը վերադառնում է ծննդավայրը, մի շարք կտավներ ստեղծում, 1883 թ նախաձեռնում առաջին ցուցադրությունը Թիֆլիսում։ Սակայն առաջին անհատական ցուցահանդեսը կազմակերպում է երկու տարի անց` Վենետիկ, Միլան, Ֆլորենցիա կատարած