Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բաոբաբի տերևներից թել են պատրաստում, որից հյուսում են գործվածքներ ու պարաններ։

Բառախաղ

Եթե փորձենք այս բառը բացատրել իր բաղադրիչներով բառ և խաղ, ապա այն կնշանակի բառերի խաղ կամ բառերով խաղ։ Եվ իսկապես, հնարավոր է խաղալ ոչ միայն խաղալիքներով՝ գնդակով, պարանով կամ պահմտոցի այլև բառերով։ Բոլորս էլ կարող ենք բառախաղ խաղալ։ Դրա համար պետք է գտնել այնպիսի բառեր, որոնց տառերի վերադասավորումով կազմվեն նոր բառեր, ինչպես սրահ-հարս, ժանր-նժար, տնակ-տանկ, վիճակ-կավիճ, ագռավ-գավառ, վտակ-կտավ, մկրատ֊ մտրակ։ Մի այլ դեպքում պետք է գտնել այնպիսի բառեր, որոնք վերջից կարդալիս դարձյալ իմաստ արտահայտեն կատակ, քաղաք, ապա, թութ, լալ, շիշ, պապ, ինչպես նաև լերկ-կրել, առած-ծառա, շուն-նուշ. Կամ, ասենք, որևէ բառի, օրինակ, Երիտասարդ, տառերով կազմել նոր բառեր՝ սար, սարդ, դաս, դար, տեր, տարի, սեր, իր և այլն։

Բայց բառախաղ թառն ավելի հաճախ գործածվում է այլ իմաստով՝ որպես թառերի կապակցության ձև, արտահայտչական միջոց։ Բառախաղերի հանդիպում ենք թե՛ բանավոր և թե՛ գրավոր խոսքում, հատկապես գեղարվեստական գրականության մեջ։ Ահա մի օրինակ

«-Մոզին ուզում ե՞ս
- Ես
– Քանի մանեթ կըտաս
- Տաս...
– հիմի կըտաս թե չէ
- Չէ..․
- Դե էգուց կըգամ որտեղից որ է ճարի
֊ Արի՜ »:

(Հովհ թումանյան)

Իսկ ինչպե՞ս են ստեղծվում բառախաղերը։

Մի դեպքում բառախաղերը կարող են ստեղծվել նմանահունչ կամ նույնանուն բառերով դրանց արտաքին հնչունական նմանությամբ օրինակ, «Ես աղա, դու աղա, բա մեր աղունն ով աղա» (Ժողովրդական առած)

Եվ աշունն էլ թող գա բարով
Թող գա առատ բերք ու բարով,


(Հ, Սահյան)

Մեկ այլ դեպքում բանաստեղծական տողերի համահունչ վերջավորությամբ, որով ստեղծվում է իմաստային խաղ:

Կյանքից հարբած անցավոր
Ահա դարձյալ անցավ օր
Դու վազում ես դեպի մահ–
Մահը բռնում հանցավոր։


(Հովհ. Թումանյան)

Կամ էլ ստեղծվում են բառերի, հատկապես հականիշ թառերի անսպասելի զուգակցումներով, որ հնչում են իբրև սրամիտ խոսք։

Հարկավոր չէին ոչ ինձ ոչ էլ քեզ
Ոչ իմ անհամեստ համեստությունը,
Ոչ իմ անիմաստ իմաստությունը։


(Հ. Սահյան)

Բառախաղերն ասելիքը դարձնում են աշխույժ, կենդանի, բազմազան։

Բառարան և տեղեկատու

Մարդը չի կարող հիշողության մեջ պահել ամեն բան անցյալի և ներկայի իրադարձությունները, փաստերը, տարեթվերն ու անունները։ Եվ երբ հարկավոր է լինում որևէ հարցի պատասխանն իմանալ կամ տեղեկանք ստանալ, մարդը դիմում է բառարանների և տեղեկատուների օգնությանը։

Այդ գրքերը (և՛ ժլատ են, և՛ առատաձեռն, գրանցում չկա ավելորդ ոչինչ, բայց կան անհրաժեշտ շատ և շատ բաներ։ Նրանցից մեկը ձեզ կհուշի գետերի, քաղաքների, ծովերի ու լեռների անունները, մյուսը կպատմի հիվանդությունների ու դրանց