Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անթաղ շիրիմներին. 1920 թ սեպտեմբերին, 26 կոմիսարների գնդակահարության երկրորդ տարեդարձին, նրանց աճյունները տեղափոխվեցին Բաքու և հանդիսավոր պայմաններում հողին հանձնվեցին. վայրն անվանվեց «26 կոմիսարների հրապարակ»։ Այժմ այդտեղ 26 մարտիկների եղբայրական շիրիմներին կանգնեցված է մեծ կոթող-հուշարձան հավերժական կրակով:

Ովքե՞ր էին նրանք, մռայլ անապատում գազանաբար սպանված այդ հերոսները, որոնք անմահացել են ազատասեր ժողովուրդների սրտերում։ Ահա նրանց անունները Ս. Գ. Շահումյան, Պ. Ա. Ջափարիձե, Մ. Ա. Ազիզբեկով, Ի. Տ. Ֆիոլետով, Ի. Վ. Մալիգին, Գ. Ն. Կորգանով (Ղորղանյան), Յա. Դ. Ջևին, Ա. Լ. Վեզիրով, Գ. Կ. Պետրով, Ա. Մ. Ամիրյան, Մ. Վ. Բասին, Ս. Վ. Հովսեփյան, Վ. Ֆ. Պոլուխին, Բ. Լ. Ավագյան, Ի. Յա. Գաբիշև, Է. Ա. Բերգ, Ա. Ա. Բորյան, Ա. Ռ. Կոգանով, Ա. Ա. Կոստանդյան, Ա. Ա. Բոգդանով, Ս. Ա. Բոգդանով, Ի. Պ. Մետաքսա, Ի. Ա. Միշնե, Ֆ. Ֆ. Սոլնցև, Ի. Ա. Նիկոլաշվիլի, Թ. Մ. Ամիրյան (Ամիրով): Նրանք տարբեր ազգերի ու ժողովուրդների զավակներ էին. ութը՝ հայ, վեցը՝ ռուս, երկուսըէ վրացի, երկուսն ադրբեջանցի, վեցը՝ հրեա, մեկը՝ լատիշ, մեկը՝ հույն, ամենահասակավորը 45 տարեկան էր, ամենաերիտասարդը՝ 22։

Բաքվի կոմիսարների հերոսական կյանքն անխզելիորեն կապված է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության սովետական իշխանության համար մղված պայքարի պատմության հետ: Ոգեշնչված մեծ Հոկտեմբերի հաղթանակով և կատարելով Վ. Ի. Լենինի ցուցումները՝ Բաքվի պրոլետարիատը Ս. Շահումյանի, Պ. Ջափարիձեի, Ա. Ազիզբեկովի, Ի. Ֆիոլետովի, Վ. Կորգանովի և ուրիշների գլխավորությամբ Անդրկովկասում առաջինը բարձրացրեց սոցիալիստական հեղափոխության դրոշը և 1917 թ նոյեմբերի սկզբին Բաքվում հռչակեց սովետական իշխանություն, իսկ 1918 թ. ապրիլի 25-ին Ս. Շահումյանի գլխավորությամբ կազմվեց Բաքվի ժողովրդական կոմիսարների խորհուրդը: Բաքվի կոմիսարները Վ. Ի. Լենինի անմիջական ցուցումներով Բաքվի պրոլետարիատի ու աշխատավորական լայն զանգվածների օգնությամբ իրականացրին սոցիալիստական մի շարք միջոցառումներ, դեկրետներ հրապարակվեցին, նավթարդյունաբերության, բանկերի ու Կասպիական առևտրական նավատորմի ագգայնացման, հողերի բռնագրավման և գյուղացիներին հանձնելու մասին։ Հիմնարկ-ձեռնարկություններում մտցվեց բանվորական հսկողություն, 8-ժամյա աշխատանքային օր, բարձրացվեց աշխատավարձը:

Վ. Ի. Լենինը իր նամակներում կոնկրետ խորհուրդներ և ցուցումներ էր տալիս նավթային տնտեսության կազմակերպման վերաբերյալ Սովետական Ռուսաստանը նավթարդյունաբերության կարիքների համար բաց թողեց 100 մլն ռուբլի։ Հատուկ