Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բջիջներն անընդհատ աշխատում են դրա համար էլ մաշվում են և մեռնում: Հապա որտեղից են հայտնվում նոր բջիջները։ Բջիջներն ընդունակ են կիսվելու, և մեկից առաջանում են երկուսը: Բջիջների կիսվելու ընթացքը հաջողվել է հետազոտել մանրադիտակով։

Բարդ օրգանիզմում, օրինակ, մարդու մարմնում, շատ տարբեր բջիջներ կան։ Դրանց մի մասից գոյանում են ոսկորները, մյուսից մկանները։ Այդ բջիջները կարող են կծկվել, որի շնորհիվ էլ մենք շարժվելու ընդունակություն ունենք։ Արյան կարմիր բջիջները տեղափոխում են թթվածինը մաշկի բջիջները պաշտպանիչ ծածկ են ստեղծում մարմնի համար։ Կան նյարդային Բջիջներ, որոնք ընկալում են ցավը, ջերմությունը, ցուրտը և գրգիռը փոխանցում նյարդային այլ բջիջների օրգանիզմի ամենակարևոր օրգաններից մեկի՝ գլխուղեղի բջիջներին:

Կարելի է ասել, որ յուրաքանչյուր բջիջ մի «նեղ մասնագետ» է։ Դա ամեն մի բջջի օգնում է յուրովի էլ ավելի լավ ծառայելու ամբողջ օրգանիզմին:

Բռնցքամարտ

Ի՞նչ ուժ ունի բռնցքամարտիկի հարվածը։ Դա կարելի է միանգամայն ստույգ պարզել հետևյալ կերպ բռնցքամարտիկը հարվածում է սարքի կաշվե բարձիկին։ Զսպանակը սեղմվում է, և սլաքը ցույց է տալիս հարվածի ուժի չափը:

Բռնցքամարտով չզբաղվող մարդու հարվածի ուժը 60 - 80 կգ է, իսկ ՍՍՀՄ ութակի չեմպիոն Վիկտոր Միխայլովի շեշտակի հարվածը կշռում է 300 կգ։

Մի անգամ Միխայլովին, երբ նա դեռ ծառայում էր սովետական բանակում, մարտի հրավիրեց իրենց գյուղում անպարտելի կռփամարտիկի համբավ վայելող մի զինվոր, որի հասակը համարյա 2 մ էր, քաշը մոտ 100 կգ։ Նրա կողքին նիհարավուն, միջահասակ Միխայլովն այնքան էլ ազդու տեսք չուներ