18-րդ դարի սկզբիn Բրազիլիան ազատագրվեց պորտուգալացիների լծից, իսկ 19-րդ դարի վերջին դարձավ ֆեդերատիվ հանրապետություն։
Բրազիլիայում ամբողջ տարին շոգ է, հաճախակի են անձրևները և շատ խոնավ է։ Երկրի բնակչության մեծ մասն ապրում է Ատլանտյան օվկիանոսի ափին։ Այստեղ են կառուցված ամենամեծ քաղաքները (այդ թվում Հարավային Ամերիկայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը Ռիո դե Ժանեյրոն), համարյա բոլոր ֆաբրիկաներն ու գործարանները, այստեղ են սուրճի հիմնական պլանտացիաները։ Աշխարհում սպառվող սրճի մեծ մասը մշակում են Բրազիլիայում։ Մշակում են նաև կակաո, բամբակենի, շաքարեղեգ։
Երկրում կան հիդրոէներգիայի, բնափայտի արևադարձային արժեքավոր տեսակների, երկաթի, մանգանի հանքաքարի և շատ ուրիշ հազվագյուտ մետաղների հսկայական պաշարներ։ Զարգացած է խոշոր արդյունաբերությունը, կան ավտոմոբիլային և քիմիական, մեքենաշինական և