ջրմուղը չէր աշխատում: Իսկ երբ մարդիկ փորձում էին սողալով մոտենալ գետին, նրանց դիմավորում էր գերմանական գնդացիրների կրակը։ Ֆաշիստները գիշեր ու զօր գնդակոծում էին ափը, հուսալով, որ ծարավը պաշարվածներին կստիպի դադարեցնել դիմադրությունը: Ամրոցի պաշտպանները ծարավից ու քաղցից ուժասպառ էին լինում: Զենքն ու փամփուշտը նրանք ձեռք էին բերում թշնամու հետ ունեցած ձեռնամարտում և շարունակում էին մարտնչել։ Թշնամին պահանջում էր գերի հանձնվել, բայց նրանք պատասխանում էին գրոհներով ու կրակով: Ամրոցի դարպասներից նրանք մի պաստառ էին կախել, որի վրա արյունով գրված էր «Բոլորս կմեռնենք, բայց ամրոցից չենք հեռանա»։ Մարտը շարունակվեց 28 օր` հունիսի 22-ից մինչև հուլիսի 20-ը Բրեստը մնացել էր թշնամու թիկունքում, հարյուրավոր կիլոմետրեր հեռու: Մեր զորքերը նահանջել էին դեպի արևելք: Իսկ ամրոցի պաշտպանները առաջվա պես կռվում էին ֆաշիստների դեմ։ Նրանք համարյա բոլորը զոհվեցին մարտերում, և քչերը միայն գերի ընկան վիրավոր ու սովից ուժասպառ: Պատերազմի ավարտից հետո միայն հայտնի դարձավ, որ Բրեստի ամրոցի մի քանի պաշտպաններ ողջ են մնացել և գերությունից վերադարձել հայրենիք։ Նրանցից մենք իմացանք այդ մարտերի մանրամասներն ու հերոսների անունները: Ամրոցի պաշտպանների մեջ էին նաև հայ ժողովրդի զավակներ Սոս Նուրիջանյանը, Գուրգեն Խաչատրյանը, Թորգոմ Ղուկասյանը, Արամայիս Բաղդասարյանը, Շմավոն Դավթյանը և շատ ուրիշներ, թվով ավելի քան 100 հոգի. Բրեստի ամրոցի պաշտպանությունը Հայրենական մեծ պատերազմի պատմության ամենահերոսական էջերից է, սովետական ռազմիկների բացառիկ տոկունության և խիզախության լավագույն օրինակներից: Ամրոցում կազմակերպվել է թանգարան և կառուցվել վեհասքանչ հուշարձան-համալիր: Պաշտպանության շատ մասնակիցներ ետմահու պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով, ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության հրամանագրով: Բրեստի ամրոցին շնորհվել է «հերոս ամրոց» աատվավոր կոչումը: Սովետական Միության բոլոր ծայրերից և արտասահմանյան երկրներից ամեն տարի միլիոնավոր մարդիկ են այցելում Բրեստ, որպեսզի գլուխ խոնարհեն Բրեստի ամրոցի հերոս պաշտպանների հիշատակի առջև։
Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/261
Արտաքին տեսք