Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օգտվում են թե՛ ուսանողները, և թե՛ պրոֆեսորները: Ամենաառաջին բուսաբանական այգիների մասին իմանալու համար եկեք տեղափոխվենք անցյալը։ Արևմտյան Եվրոպայում մեզ կդիմավորեն վանքերի այգիները, Ռուսաստանում` «դեղատնային բանջարանոցը», ուր սկզբում աճեցնում էին դեղաբույսեր, հետագայում նաև` արժեքավոր ծառեր ու ծաղիկներ։ Աշխարհում ամենահին բուսաբանական այգին գտնվում է Սալերնոյում (Իտալիա), որը հիմնադրվել է 1309 թ: Սովետական