Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այգին գտնվում է Պամիրում, աշխարհի մասշտաբով ամենահյուսիսայինը` Բևեռային ալպիականը Խիբիններում (Կոլա թերակղզի): Հայկական ՍՍՀ-ում բուսաբանական այգի հիմնվել է 1935 թ, Երևանում, ուր աճում են ավելի քան 1200 տեսակի ծառեր ու թփեր, Հայաստանի բուսական աշխարհի ամենատարբեր ներկայացուցիչներ։ 1936 թ կազմակերպվել են Երևանի բուսաբանական այգու, Կիրովականի, 1944 թ` Սևանի բաժանմունքները: Մեր այգիների կենդանի հավաքածուներում և հերբարիումներում պահպանվում են նշանավոր ճանապարհորդներ Պրժեվալսկու, Պոտանինի, Սեմյոնով-Տյան- Շանսկու նվերները: Մեր այգիները սերմեր են փոխանակում աշխարհի 52 այգիների հետ, գիտարշավներ կազմակերպում` արժեքավոր բույսեր գտնելու։ Բերված բույսերը ընտելացվում են կլիմայական նոր պայմաններին:

Բուրատինո

Թե ո՞վ է Բուրատինոն, բոլորը գիտեն: Այն ուրախ, երկարաքիթ փայտե մարդուկն է, որին ծեր Կառլոն պատրաստեց մի սովորական փայտի կտորից: Այսպես եղավ. «Առաջին հերթին Կառլո հայրիկը փայտի վրա փորեց մազերը, հետո` ճակատը, հետո` աչքերը: Հանկարծ աչքերն իրենք իրենց բացվեցին և պլշեցին ուղիղ նրա վրա.. Կառլոն ցույց էլ չտվեց, թե վախեցավ և միայն քնքշանքով հարցրեց. -Փայտե աչիկներ, այդ ինչո՞ւ եք այդպես տարօրինակ նայում ինձ: Բայց տիկնիկը լուռ էր, երևի նրա համար, որ դեռ բերան չուներ։ Կառլոն փայտի վրա այտեր փորեց, հետո քիթ, ամենասովորական մի քիթ: Հանկարծ քիթը սկսեց ձգվել, աճել և այնպիսի երկար ու սուր քիթ ստացվեց, որ Կառլոն նույնիսկ կռնչաց: -Լավ չի, շատ է երկար: Եվ սկսեց քթի ծայրը քերել, կտրել: Բայց ո՞ւր... Քիթը ծռմռվում էր, այս ու այն կողմ դառնում, այդպես էլ մնաց՝ երկար-երկար, հետաքրքրասեր ու սուր: -Լսի՛ր,-խստորեն ասաց Կառլոն, քեզ դեռ չեմ պատրաստել-վերջացրել, իսկ դու արդեն սկսել ես անկարգություններ անել: Ի՞նչ կստացվի դրանից, հը...» Ինչպես տեսնում եք, Կառլո հայրիկը հենց նոր էր սկսել Բուրատինոյին պատրաստել, իսկ նա արդեն դրսևորում էր իր չարաճճի ու անհանգիստ բնավորությունը: Դուք, անշուշտ, արդեն փոքր չեք և շատ լավ եք հասկանում, որ կյանքում նման բան չի լինում։ Եվ իրոք, ո՞վ է տեսել, որ փայտե տիկնիկի քիթն ինքն իրեն երկարի և խույս տա դանակից: Այդ բոլորը կատակ է, հնարանք, ամենասովորական մի հեքիաթ: Հեքիաթ է, ճիշտ է, և այդ հեքիաթը գրել է խոսքի իսկական վարպետ, հրաշալի գրող Ալեքսեյ Նիկոլաևիչ Տոլստոյը: Սկզբում Ալեքսեյ Նիկոլաևիչը վճռել էր միայն ռուսերեն վերապատմել իտալացի գրող Կառլո Կոլլոդիի «Պինոքիո» հանրահայտ հեքիաթը: Եվ «Ոսկե բանալու» առաջին գլուխներն էլ գրեթե նույնությամբ կրկնում են Կոլլոդիի սյուժեն: Բայց հետո, թերևս հենց իր հեղինակի համար էլ անսպասելի, Բուրատինոն ձեռք բերեց բոլորովին այլ բնավորություն, քան Պինոքիոյինն էր: Փայտե մարդուկն սկսեց քմահաճություն դրսևորել, անսպասելի ծեծկռտուք սարքեց հենց իր` Կարաբաս Բարաբասի հետ, հեղինակին ներքաշելով նորանոր արկածների մեջ, որոնց մասին իտալական հեքիաթում խոսք անգամ չկար: Ա. Ն. Տոլստոյն, իհարկե, հեշտությամբ կարող էր «կարգի հրավիրել» իր անհնազանդ Բուրատինոյին, ինչպես ասում են, նրան իր տեղը նստեցնել: Դրա համար նա պետք է պարզապես դադարեր