Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գեղանկարչության, ինչպես և արվեստի այլ բնագավառների սքանչելի ստեղծագործությունները սովորեցնում են մեզ ճիշտ կողմնորոշվել կյանքում, ներշնչում ուժ ու կորով, երևան հանում մարդկանց գեղեցկությունը, ազնվությունը, խելքը և հարկադրում ջերմորեն սիրել նրանց։

Նայեցեք Բ. Իոգանսոնի «Կոմունիստների հարցաքննությունը» նկարին։ Մենք չգիտենք, թե ինչ է եղել ու ինչ կկատարվի պատանու և աղջկա հետ, որոնց այժմ հարցաքննում են չարությամբ ու վախով համակված սպիտակգվարդիականները։ Բայց վստահ ենք՝ կոմունիստներն արիաբար կտանեն տանջանքները և իրենց ընկերներին չեն մատնի։ Այդ միտքը նկարիչը կարողացել է հաղորդել՝ ձեռքին ունենալով միայն վրձին ու ներկեր։