են տանում մեծ քանակությամբ տիղմ ու ավազ: Գետաբերաններում և ցածրավայրերում նրանց հոսքը թուլանում է տիղմն ու ավազը նստվածք են տալիս, և առաջանում են տղմոտ կամ ավազոտ կղզիներ։ Գետը բաժանվում է բազմաթիվ բազուկների։ Այսպես է առաջանում գետի դելտան: Միսսիսիպիի դելտայում գտնվող Նոր Օռլեան քաղաքը ջրաբերուկների հետևանքով մնացել է գոգահովտում, որից վեր բարձրանում է Միսսիսիպիի հունը: Գետերը հոսում են ափերի միջով հունով: Երբ ձյունը կամ սառցադաշտերը հալչում են, գետերը վարարում են, դուրս գալիս ափերից և ողողում գետափնյա հողերը: Սովորաբար այդ մասերում լինում են ողողատային մարգագետիններ, որտեղ աճող խոտը հիանալի կեր է: Հարթավայրային գետերը հոսում են դանդաղ սահուն։ Կտրուկ ոլորաններին և հորձանուտներում միայն դրանց հոսքն արագանում է: Բայց վարարումների ժամանակ երբեմն այդ գետերն էլ են փոխում իրենց հունը` առաջացնելով հնահուներ (հին հուներ): Սրանք շուտով ծածկվում են եղեգնով, ջրաշուշաններով, խաժուրեկով: Այդպես են առաջանում ճահիճները: Լեռնային գետերը, ինչպիսին են հիմնականում մեր հանրապեության գետերը, հոսում են սրընթաց, ժայռերի մեջ բացելով խոր հուներ, գահավիժում որպես ջրվեժներ: Տեղատարափ անձրևների, ուժեղ ձնհալքի և սառցադաշտերի հալոցքի ժամանակ դրանք երբեմն միլիոնավոր տոննաներով քար ու տիղմ են տանում, մեկ-մեկ էլ իրենց ճանապարհին քշում տանում ամբողջ բնակավայրեր:
Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/296
Արտաքին տեսք