Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բեռլինից հարավ գերակշռում են ոչ շատ բարձր լեռները, որոնք հատկապես գեղեցիկ են Էլբա գետի հովտում: Հարթ գագաթներով, քարանձավներով և գետնանցքերով զարմանահրաշ ժայռերն այստեղ են ձգում զբոսաշրջիկներին: Երկրի հարավային մասում տեղավորված է քաղաքների, գործարանների ու ֆաբրիկաների մեծ մասը: Ամենախոշոր քաղաքներն են Լայպցիգն ու Դրեզդենը: Լայպցիգը վաղուց ի վեր հռչակված է իր ամենամյա գարնանային ու աշնանային միջազգային տոնավաճառներով, հայտնի է նաև որպես տպագրության կենտրոն: Այստեղ հաճախ է եղել Վ. Ի. Լենինը։ 1900 թ քաղաքի փոքրիկ տպարաններից մեկում տպագրվել է լենինյան «Իսկրա» թերթի առաջին համարը: Լայպցիգի կայարանը ամենախոշորն է ԳԴՀ-ում. կարող է միաժամանակ ընդունել 26 գնացք: Դրեզդենում շատ գործարաններ և գիտական ինստիտուտներ կան, այստեղ է գտնվում ողջ աշխարհին հայտնի պատկերասրահը, որը պատերազմի ժամանակ փրկել են սովետական ռազմիկները։ ԳԴՀ-ի գրեթե յուրաքանչյուր քաղաք որևէ բանով հայտնի է: Օրինակ, Մայսենը հռչակված է իր 300-ամյա ճենապակու գործարանով, Ենան՝ «Կարլ Ցայս» գործարանով, որը թողարկում է հեռադիտակներ, աստղադիտակներ, մանրադիտակներ և պլանետարիումի (աստղացուցարանի) հատուկ սարքեր: Վայմարում են ապրել և աշխատել մեծանուն գրողներ Գյոթեն ու Շիլլերը: Շվեդտի նավթաքիմիական հսկա կոմբինատը «Դրուժբա» նավթամուղի վերջնակետն է, նավթամուղ, որն սկիզբ է առնում Սովետական Թաթարիայի ստորգետնյա նավթային պահեստարաններից: ԳԴՀ-ին և սովետական պետությանը շաղկապում է ամուր բարեկամությունը, դրա համար էլ «ֆրոյնդշաֆտ» (բարեկամություն) բառը շատ տարածված է ԳԴՀ-ում: Բարեկամներ են նաև երկու երկրների