Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տվեց աստիճանաբար կուտակել ուժերը և ժամանակի ընթացքում թշնամուն վտարել իր երկրից։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ալեքսանդր Նևսկու շքանշանով պարգևատրվում էին սովետական բանակի աչքի ընկած սպաները։

Ալեքսանդր Նևսկու մասին կարող եք կարդալ հետևյալ գիրքը.

Յուգով Ա. Կ., Անվեհեր սիրտը, Ե., «Սովետական գրող», 1981


Ալժիր

(Ալժիրի ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն, ԱԺԴՀ)

Այս պետությունը գտնվում է Աֆրիկայի հյուսիսում, Միջերկրական ծովի ափին։ Նրա տարածքի մեծ մասն զբաղեցնում է Սահարայի հրաշեկ անապատը սորուն ավազների իր անծայրածիր հարթավայրերով արևից շիկացած քարաժայռերով։