Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գիտնականներին օգնեց գտնելու նոր դեղաբույս` եղջրարմատը: Աշնանը, ախոյանների հետ մարտի պատրաստվելով, եղջերուներն ուտում են այդ բույսի արմատները: Պարզվեց, որ եղջրարմատն ուժ է տալիս նաև մարդուն: Բայց մարդը միշտ չէ, որ գազանի հետքերով է գնացել, նա ինքն էլ է դեղաբույսեր փնտրել ու գտել: Այդ որոնումներն ու հայտնագործություններն սկիզբ են առել հազարավոր տարիներ առաջ։ Հին Եգիպտոսում սահմանված էր, որ թե հիվանդ, և թե առողջ մարդիկ ամեն ամսվա երրորդ օրը գերչակաձեթ (լուծողական) խմեին։ Հին Հունաստանի քաղաքներից մեկը հայտնի էր նրանով, որ այնտեղ բուժում էին անքնությունը: Բավական էր խմել նրա բնակիչների պատրաստած կակաչի թուրմը, և հիվանդն արդեն քնում էր: Հաջորդ առավոտ հիվանդը գնում էր երկրագործության աստվածուհու տաճարը, որի քրմերը կակաչի պսակներ էին կրում։ Նա գնում էր իր երախտագիտությունը հայտնելու աստվածուհուն, որը մարդկանց նվիրել էր քուն պարգևող և ցավամոքիչ այդ ծաղիկը: Երբեմն էլ դեղաբույսերը վարձելը թանկ էր նստում մարդուն։ Եթե եզան լեզվի (ջղախոտի) տերևները բուժում էին հարված ոտքը, ապա եղինջի տերևները դաղում էին։ Կիտրոնաթփի մի բուռ հատապտուղ