Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համաշխարհային լեզվաբանական գրականության մեջ։ Նա է կատարել հայ բարբառների առաջին գիտական դասակարգումը: Մնայուն ու եզակի ուսումնասիրություն է նրա «Հայերեն արմատական բառարանը» (7 հատորով), որի մասին Ա. Մեյեն ասել է. «Ոչ մի լեզվի համար չկա այսքան ճոխ, այսքան կատարյալ ստուգաբանական բառարան»:

Հայագիտության համար անչափ կարևոր և արժեքավոր է Աճառյանի «Հայոց անձնանունների բառարանը» (5 հատորով), որտեղ հավաքված և ուսումնասիրված են 5-13-րդ դարերում հայ մատենագրության մեջ հիշատակված բոլոր անձնանունները։

Եթե քո անունը Վարսենիկ է, Տիգրան կամ Վարոս, ապա այդ բառարանից դու կարող ես իմանալ, որ Վարսենիկ անունը հայերեն վարս բառից է ծագել, Տիգրանն իրանական ծագում ունի, իսկ Վարոսը լատինական, և հետո, թե ինչ են նշանակում այդ անունները և պատմական նշանավոր անձնավորություններից ովքեր են կրել դրանք։

Մեծ են Աճառյանի՝ գիտությանը մատուցած ծառայությունները։ Նրա գիտական ուսումնասիրությունները մի յուրատեսակ համալսարան են հայագիտությամբ զբաղվողների համար։

Աճառյանը 1923 թվականից մինչև իր կյանքի վերջը դասախոսել է Երևանի համալսարանում։ Նա Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր անդամներից էր: Նրա անվամբ է կոչվում ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտը և Երևանի դպրոցներից մեկը, փողոց Երևանում:


Ամբարձիչ կռունկ

Շենք է կառուցվում: Կառույցում աշխատում են բազմաթիվ ու բազմատեսակ մեքենաներ։ Բայց դրանց մեջ ամենագլխավորը ամբարձիչ կռունկն է։ Դեռ հեռվից երևում է շենքից ավելի վեր խոյացած նրա պողպատե ցանցկեն աշտարակը: Ամբարձիչ կռունկը բետոնե ծանր սալեր, հեծաններ, աղյուս, ցեմենտի շաղախ է բարձրացնում գետնից և ասես, երկար ձեռք հիշեցնող իր սլաքով մատուցում շինարարներին։ Օրեցօր ավելի է բարձրանում շենքը, «հասակ է առնում» նաև ամբարձիչ կռունկը, ավելի ու ավելի վեր է շարժվում նրա աշտարակը:

Աշտարակի ամենավերևում՝ խցիկում, նստած է կռունկավարը: Նա հանգիստ կառավարում է ամբարձիչ կռունկի մեխանիզմները։ Ահա միացրեց մի շարժիչը, և սահուն վեր լողաց ծանր սալը, միացրեց մյուսը՝ պտտվեց ամբարձիչ կռունկի սլաքը և սալը ճիշտ իր տեղը հասցրեց։

Բայց բեռը բարձրացնելուց առաջ հարկավոր է այն հուսալիորեն կախել ամբարձիչ կռունկի կեռից։ Ամենքին չէ, որ վստահում են այդ պատասխանատու աշխատանքը։ Դրանով զբաղվում են հատուկ բանվորներ, որոնք ձեռքի շարժումներով կռունկավարին ցույց են տալիս, թե ինչպես բարձրացնել և ուր հասցնել բեռը: Բազմապիսի ծանր աշխատանքներ է կատարում ամբարձիչ կռունկը։ Մեկ հարկավոր է նոր տեղ տնկել մեծ ծառը, մեկ խրամուղու մեջ տեղադրել հաստ խողովակները։ Եվ ավտոմոբիլին տեղադրված ամբարձիչ կռունկն ամենուր հասնում է։ Գալիս է, ամբարձիկ թաթերով հենվում գետնին և անցնում աշխատանքի։

Ավտոամբարձիչին ճանապարհ է հարկավոր։ Իսկ այնտեղ, ուր ճանապարհներ դեռևս չկան, աշխատում են թրթուրավոր ամբարձիչները: Նրանց համար սարսափելի չեն ո՛չ առուները, ո՛չ ցեխը, ո՛չ ավազը: Իսկ եթե անհրաժեշտ է ծովափն ամրացնել բետոնե մեծ սալերով, ապա բուքսիրն աշխատանքի վայր է քարշ տալիս լողացող ամբարձիչ կռունկը։

Զանազան երկրներից բազմաթիվ նավեր են գալիս ծովային նավահանգիստներ։ Մարդատար նավերի բեռը թեթև է. դրանք բեռնաթափում են հենց նավամատույցում տախտակամածին տեղադրված ամբարձիչ կռունկներով: Իսկ մեծ նավերը մտնում են բեռնատար նավահանգիստ։ Այստեղ նավահանգստային ամբարձիչների սլաքները անընդմեջ խոնարհվում են նավին, որպեսզի նրա ամբարներից դուրս բերեն ծանր բեռնարկղերն ու տեղադրեն երկաթուղային բաց վագոնների կամ ավտոմոբիլների վրա։

Գործարաններում և ֆաբրիկաներում նույնպես հնարավոր չէ աշխատել առանց ամբարձիչ կռունկների։ Մեքենաների մասերը շատ ծանր են լինում, ձեռքով չես բարձրացնի: Դրա կարիքը չկա էլ: Դրա համար կան և հզոր ամբարձիչ հեծաններ, որոնք տեղափոխում են ամենածանր բեռները, և՛ ձեռքի պարզ էլեկտրական կարապիկներ՝ վերհան մեքենաներ, որոնց անվանում