և կենսական պայմանները բարելավելու, նոր պատերազմի վտանգը կանխելու համար: Եվ այդ պայքարի առաջին շարքերում է ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցությունը
ԱՄՆ-ի բնակչությունը ապրում է հիմնականում քաղաքներում: Նյու Յորքը ԱՄՆ-ի ամենամեծ քաղաքն է, որը արդյունաբերական խոշոր կենտրոն է և նավահանգիստ Ատլանտյան օվկիանոսի ափին: Նյու Յորքի գլխավոր առանձնահատկությունը 60-80 հարկանի երկնաքեր շենքերն են, որոնք քաղաքի շատ թաղամասեր վերածել են քարե կիրճերի, ուր չի թափանցում արևի լույսը և օդը թունավորված է ավտոմեքենաների արտանետած գազերով: Նյու Յորքի կենտրոնում՝ Մանհաթըն կղզում, տեղավորված են ամերիկյան խոշորագույն ձեռնարկությունների վարչությունները, պետական և քաղաքային հիմնարկները, բանկերը:
Պոտոմակ գետի ափին է տեղավորված ԱՄՆ-ի մայրաքաղաքը՝ Վաշինգտոնը, որն իր անունն ստացել է ի պատիվ երկրի առաջին պրեզիդենտ Ջորջ Վաշինգտոնի։ Նյու Յորքից մինչև մայրաքաղաք երկաթուղով հինգ ժամվա ճանապարհ է:
Ամերիկյան Մեծ լճերից մեկի՝ Միչիգանի, ափին է գտնվում արդյունաբերական խոշոր քաղաք Չիկագոն: Նրանից ոչ հեռու Դետրոյտ քաղաքն է, ամերիկյան ավտոմոբիլաշինության