թշնամիները, ես գրոհի էի գնում, խոյահարում ֆաշիստների ինքնաթիռները, անթափանց գիշերներին զավթիչների թիկունքում պայթեցնում թշնամու գնացքները: Կուսակցությունն ինձ պատասխանատու առաջադրանք է տվել՝ լինել պատանի լենինյանների ղեկավարը։ Չէ որ պիոներները կոմերիտականներ են դառնալու, որոնցից ամենաարժանավորները՝ նաև կոմունիստներ։ Ես սովորեցնում եմ երեխաներին հայրենիքը սիրել այնպես, ինչպես ես եմ սիրում, աշխատել ժողովրդի համար այնպես, ինչպես ես եմ աշխատում։
Իմ կուրծքը շքանշաններ են զարդարում։ Կարմիր դրոշի շքանշանով նշվել են իմ մարտական ծառայությունները քաղաքացիական պատերազմի ժամանակ, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով՝ հարվածային աշխատանքն առաջին հնգամյակի տարիներին: Լենինի շքանշանը հայրենիքի բարձր պարգևն է Հայրենական մեծ պատերազմում գործած պանծալի սխրանքների համար։ Լենինի երկրորդ շքանշանն ստացել եմ իմ 30-ամյա հոբելյանի առթիվ։ Լենինի երրորդ շքանշանը պատվավոր պարգև է խոպանի յուրացման համար։ Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով նշվել է իմ 50-ամյա հիշարժան հոբելյանը։
Ես հպարտ եմ այդ պարգևներով և միշտ կձգտեմ արդարացնել կոմունիստական կուսակցության, սովետական ժողովրդի սերն ու վստահությունը։ Իմ ուժը, ավյունն ու եռանդը կբավականացնեն բազում տարիներ. չէ որ լենինյան կոմերիտմիությունը հավերժ երիտասարդ է»։
Կոմերիտմիության այս սքանչելի կենսագրությունը կարճ է, բայց յուրաքանչյուր օր միլիոնավոր կոմերիտականներ նոր սխրանքներ են գործում և նորանոր բոցաշունչ տողեր գրում կոմերիտմիության պատմության մեջ։ Կոմերիտականներն անձնուրաց աշխատում են համամիութենական հարվածային կառույցներում։ Նրանց մասնակցությամբ են կառուցվել Աբական-Տայշետ երկաթուղային մայրուղին, Բուխարա-Ուրալ և Հյուսիս-Կենտրոն գազամուղները, Բրատսկի և Կրասնոյարսկի՝ աշխարհում խոշորագույն ՀԷԿ-երը, Ձորագետի և Սևան-Հրազդան կասկադի ՀԷԿ-երը, Կամայի ավտոմոբիլային գործարանը, Բրատսկ, Նիժնեկամսկ, Դիվնոգորսկ, Տոլյատի, Նուրեկ և շատ ուրիշ քաղաքներ, «Արփա-Սևան» թունելը, Երևանի մետրոն, այլ կառույցներ։ Դարավոր տայգայի խուլ վայրերում անցկացվեց