նրբատախտակ։ Կոնգոյի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով` նավթով, կալիումական աղերով, ոսկով, գունավոր մետաղների հանքաքարով։
Սակայն երկրի հարստություններից երկար ժամանակ օգտվում էին օտարերկրյա կապիտալիստ-գաղութարարները։ Կոնգոցիները պայքարի դուրս ելան այդ անարդարության դեմ և ազատություն նվաճեցին։ Այժմ Կոնգոյի ժողովուրդն ինքն է տնօրինում իր բախտը։ Երիտասարդ հանրապետության կառավարությունն իր վերջնական նպատակն է համարում սոցիալիզմի կառուցումը։ Կոնգոցիներն այսօր կառուցում են նոր ֆաբրիկաներ, դպրոցներ, հիվանդանոցներ։ Երկրում, ուր առաջ գրագետ կոնգոցիներ շատ քիչ կային, այժմ սովորում են թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները:
Կոնգոյի երեխաներն ունեն իրենց պիոներական կազմակերպությունը։ Իսկ երկրի մայրաքաղաք Բրազավիլի ծայրամասում, Դժվե գետի գեղատեսիլ ափին տեղավորված է այն պիոներական ճամբարը, ուր արձակուրդների ժամանակ հանգստանում են ողջ երկրի պիոներները։ Այդ ճամբարը կառուցվել է Սովետական Միության օգնությամբ։
Կոնսերվատորիա
Ահա դուք եկել եք Երևանի Ա. Խաչատրյանի անվան համերգային մեծ ու պայծառ լուսավորված դահլիճը։ Ձեր տրամադրությունը տոնական է, հանդիսավոր։ Շուտով կսկսվի համերգը: Բեմում երաժիշտներն են, ամեն մեկն իր նվագարանով: Դա նվագախումբն է։ Բեմ է մտնում դիրիժորը, և դահլիճը քարանում է: Դիրիժորը շարժում է փայտիկը, և ահա թևածում է երաժշտությունը։ Լսո՞ւմ եք, ինչպես ներդաշնակ ու համահնչուն է նվագում նվագախումբը, ինչպիսի հմտությամբ է յուրաքանչյուր երաժիշտ կատարում իր նվագամասը։ Ամեն ոք, որպեսզի սովորի այդպես լավ նվագել, երգչախումբ կամ նվագախումբ ղեկավարել, երգել օպերային թատրոնում կամ համերգային դահլիճում, ռադիոյով ու հեռուստատեսությամբ, պետք է կոնսերվատորիա ավարտի։ Մեր երկրում այդպես է կոչվում երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատությունը: Կոնսերվատորիան պատրաստում է դաշնակահարներ ու ջութակահարներ, փողային ու հարվածային նվագարաններ նվագող երաժիշտներ, երգիչներ, դիրիժորներ ու կոմպոզիտորներ:
Երաժիշտները իսկական մշակներ են։ Երկար տարիներ նրանք պարապում են իրենց ուսուցիչների ղեկավարությամբ, իսկ հետո ողջ կյանքում շարունակում են սովորել ինքնուրույն:
«Կոնսերվատորիան» իտալերեն բառ է։ Չորս հարյուր տարի առաջ Իտալիայում այդպես էին անվանում որբանոցները, ուր երեխաներին սովորեցնում էին արհեստներ՝ կոշկակարություն, ներկարարություն, նաև երգել ու նվագել։ Աստիճանաբար այդպես սկսեցին անվանել հատուկ տիպի դպրոցները, ուր պատրաստում էին միայն երաժիշտներ։
Ռուսաստանում առաջին կոնսերվատորիաները բացվել են ավելի քան հարյուր տարի առաջ՝ Պետերբուրգում (այժմ՝ Լենինգրադ), 1862 թ., և Մոսկվայում,1866 թ.։
Մոսկվայի կոնսերվատորիան այսօր կրում է ռուս մեծ կոմպոզիտոր Պյոտր Իլյիչ Չայկովսկու անունը։ Նա Պետերբուրգի կոնսերվատորիայի առաջին սաներից էր, իսկ հետո դասավանդում էր Մոսկվայի կոնսերվատորիայում, որի շենքի առջև կանգնեցված է նրա հուշարձանը։ Իսկ Լենինգրադի կոնսերվատորիան կոչվում է մեկ