Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


էլ բարձրացնում է ձյունը և թափում բեռնատարի թափքի մեջ։ Կոնվեյերները կարող են նաև մարդ փոխադրել։ Դրանք էսկալատորներն են՝ մեր մետրոյում աշխատող հրաշք շարժասանդուղքները։

Կոպեռնիկոս Նիկոլայ

Մեր թվականության 2-րդ դարում հույն գիտնական Կլավդիոս Պտղոմեոսը ստեղծել էր մի տեսություն, ըստ որի երկիրը համարվում էր Տիեզերքի կենտրոնը, իսկ Արեգակը, Լուսինը, մոլորակները և աստղերը պտտվում էին Երկրի շուրջը։ Դարեր շարունակ մարդիկ գտնում էին, որ Պտղոմեոսը ճիշտ է։

Պտղոմեոսի տեսությունը ձեռնտու էր եկեղեցականներին։ Այդ տեսության մեջ նրանք տեսնում էին այն առասպելի հաստատումը, թե Աստված է արարել Երկիրը։ Նրանց, ովքեր Պտղոմեոսին սխալ էին համարում, բանադրում էին, շատերին ողջակիզում։ Որ իրոք Պտղոմեոսը սխալ էր, ապացուցեց լեհ մեծ գիտնական Նիկոլայ Կոպեռնիկոսը։

Կոպեռնիկոսը ծնվել է Լեհաստանի Տորուն քաղաքում։ Դեռ մանկուց նա ծարավի էր գիտելիքների։ Սկզբում սովորում էր հայրենիքում, ապա կրթությունը շարունակեց Իտալիայի համալսարաններում, ուր ուսումնասիրում էր փիլիսոփայություն, մաթեմատիկա, բժշկագիտություն և աստղագիտություն։ Ավարտելով ուսումը՝ Կոպեռնիկոսը վերադարձավ Լեհաստան։ Նա մաթեմատիկոս էր ու բժիշկ, հարուստ գիտելիքների տեր, որի համար համընդհանուր հարգանք էր վայելում։ Հասարակ մարդիկ սիրում էին Կոպեռնիկոսին, որովհետև միշտ պաշտպանում էր նրանց, անվճար բուժում հիվանդներին, օգնության հասնում դժբախտության պահին։

Բայց Կոպեռնիկոսն ամենից շատ հափշտակված էր աստղագիտությամբ։ Չէր լինում մի պարզկա գիշեր, որ նա չդիտեր աստղերի շարժումը։ Եվ որքան շատ էր ուսումնասիրում աստղային երկինքը, այնքան ավելի ևս համոզվում էր, որ Պտղոմեոսը սխալ է։ Կոպեռնիկոսը գտավ դրա անժխտելի ապացույցները և կատարեց կասկածի հետք անգամ չթողնող մաթեմատիկական հաշվարկներ։ Նա ապացուցեց, որ օրվա ընթացքում մեր մոլորակը պտրտվում է իր շուրջը, ինչպես հոլը։ Միաժամանակ նա պտտվում է նաև Արեգակի շուրջը՝ տարվա ընթացքում կատարելով մեկ լրիվ պտույտ։ Մյուս մոլորակները ևս, Երկրի նման, պտտվում են Արեգակի շուրջը։ Եվ այսպես, Կոպեռնիկոսը Տիեզերքի կենտրոն համարեց ոչ թե Երկիրը, այլ Արեգակը։ Ըստ Կոպեռնիկոսի տեսության ստացվում էր, որ Երկիրը սոսկ շարքային մի մոլորակ է։ Դա աշխարհի կառուցվածքի ճանաչման ճանապարհին մարդկության կատարած խոշոր մի քայլ էր։ Կոպեռնիկոսը հերքեց Պտղոմեոսի այն տեսությունը, թե Երկիրը Տիեզերքի կենտրոնն է։ Բայց աստղագիտական ոչ կատարյալ սարքերը նրան հնարավորություն չտվեցին ավելի ևս զարգացնելու աշխարհի կառուցվածքի մասին իր տեսությունը։ Նա առաջվա պես կարծում էր, թե Տիեզերքը վերջ ունի և սահմանափակված է անշարժ աստղերի ոլորտով։ Կոպեռնիկոսի դիտումները գործնական մեծ նշանակություն ունեցան։ Երկնային մարմինների շարժման՝ նրա կազմած աղյուսակներն զգալիորեն ավելի ճշգրիտ էին, քան Պտղոմեոսի աղյուսակները, մի բան, որ շատ կարևոր էր ժամանակի ծովագնացների համար. չէ՞ որ ծովում նրանք կողմնորոշվում էին աստղերի օգնությամբ։ Գիտնականը Տիեզերքի կառուցվածքի մասին գիրք գրեց, բայց, երկյուղելով ինկվիզիցիայից, այն հրատարակեց սոսկ 70 տարեկան հասակում։ Գրքի առաջին օրինակները լույս տեսան հեղինակի մահից մի քանի օր առաջ։ Գիրքն սկսեց շրջել