արևադարձային թռչունները, իսկ ափին զարնվում են փրփրադեզ ալիքները:
Կորալների մեջ կան մենակյաց պոլիպներ։ Ելուստի՝ այսպես կոչված ներբանի, օգնությամբ նրանք ամրանում են ստորջրյա բույսերին կամ քարերին։ Որոշ պոլիպներ ապրում են փոքր ընտանիքներով, որոնք էլ հենց վաղուց դարձել են կորալների արդյունագործության պատճառը։ Նրանց կրային միջուկները գեղեցիկ են, սպիտակ, վարդագույն և կարմիր։ Այդ կորալներից զարդարանքներ են պատրաստում։ Առանձնապես գեղեցիկ են կարմիր կորալներից պատրաստված ուլունքները, ականջօղերն ու ապարանջանները:
Կորեա
(Կորեական Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն, ԿԺԴՀ)
Կորեան իր կապույտ լճերի ու գետերի անկրկնելի գեղեցկության, կորեական սոճու նուրբ կանաչի համար հնուց ի վեր անվանում են Վաղորդյան թարմության երկիր։ Գտնվում է այն Հարավ-Արևելյան Ասիայում։ Նրա ափերը ողողում են ճապոնական և Դեղին ծովերի ջրերը։ Տարածքի