Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այստեղ այցելում սովետական մարդիկ և արտասահմանյան հյուրերը։

Կրեմլում կանգնեցված է Վ. Ի. Լենինի հուշարձանը` կերտված բրոնզից ու գրանիտից։

Կրեմլում են տեղի ունենում Սովետական Միության կոմունիստական կուսակցության համագումարները, գումարվում ՍՍՀՄ և ՌՍՖՍՀ Գերագույն սովետների նստաշրջանները, այստեղ անց են կացվում միջազգային խորհրդակցություններ, համաժողովներ։ Հայրենական մեծ պատերազմի ահեղ տարիներին Կրեմլում էր աշխատում Գերագույն գլխավոր հրամանատարության զորակայանը։

1981 թ. փետրվար-մարտ ամիսներին սովետական ամբողջ ժողովրդի, առաջավոր համայն մարդկության ուշադրությունը սևեռված էր Կրեմլի Համագումարների պալատին, ուր տեղի էր ունենում Սովետական Միության կոմունիստական կուսակցության 26-րդ համագումարը։

Կրեմլի ամեն մի շենք, նրա ամեն մի քար ինքը պատմությունն է։ Կրեմլը մեր այսօրն է, նրա հետ սերտորեն կապված է մեր վաղվա օրը։ Կրեմլին սիրով ու հույսով են նայում բոլոր նրանք, ում համար թանկ են խաղաղությունը, մեր մոլորակի համայն մարդկության ազատությունն ու երջանկությունը։

Կրետ

Կրետներն, ասես, սև և ոսկեգույն զրահներ հագած ռազմիկներ լինեն։ Բարակ «մեջքը» նրանց դարձնում է նրբիրան ու