զինվորականներ ու կամավորներ, մասնակցելով նաև պարտիզանական պատերազմին։ Իրենց սխրանքների համար մինչև գեներալ-մայորի աստիճանի հասան Վ. Գ. Մադաթովը, Դ. Ի. Ախշարումովը։ Կուտուզովի հրամաններում բազմիցս նշվել է Ա. Ա. Լազարևի խիզախության մասին։ Շատ հայեր պարգևատրվել են «1812 թ. համար» մեդալով, արժանացել զինվորական այլ պարգևների։ Տաղանդավոր ռուս զորավար Կուտուզովը ռուսական առաջավոր ռազմական արվեստի հիմնադիրներից է։ Նա անսահման սիրում էր Ռուսաստանը և հավատում ռուս ժողովրդի ուժին։ Սովետական երկրում Կուտուզովի ռազմական տաղանդը համաժողովրդական ճանաչում է գտել։ Եվ պատահական չէ, որ հայրենական մեծ պատերազմի դժվարին տարիներին, երբ սովետական ժողովուրդը հերոսաբար մարտնչում էր ֆաշիստական զավթիչների դեմ, ՍՍՀՄ-ում սահմանվեց Կուտուզովի շքանշան՝ որպես մարտական ամենաբարձր պարգևներից մեկը հայրենիքին մատուցած ծառայությունների համար։
Կուրչատով Իգոր Վասիլևիչ
Իգոր Կուրչատովի մանկությունն անցել է Ղրիմում, Սիմֆերոպոլ քաղաքում։ Նա շատ էր կարդում, պարապում երաժշտություն, ֆուտբոլ խաղում։ Իգորը գերազանց էր սովորում և գիմնազիան ավարտեց ոսկե մեդալով։
Ապա նա ընդունվեց Ղրիմի համալսարան և իսկույն էլ տարվեց ֆիզիկայով։ Տաղանդավոր պատանու մասին իմացավ Լենինգրադի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի դիրեկտոր, ակադեմիկոս Ա. Ֆ. Իռֆֆեն և նրան հրավիրեց իր մոտ՝ ինստիտուտ, որն այն ժամանակ սովետական ֆիզիկայի կենտրոնն էր։ Այստեղ Կուրչատովը կատարեց միջուկային ֆիզիկային վերաբերող իր առաջին գիտական հայտնագործությունները, և նրա անունը հայտնի դարձավ գիտական աշխարհում։
1939 թ. գիտնականները հայտնագործեցին, որ ատոմների միջուկներում թաքնված են էներգիայի հսկայական պաշարներ։ Նրանք ցույց տվեցին այն ճանապարհերն ու եղանակները, թե ինչպես պետք է հարկադրել այդ էներգիային ծառայելու մարդկանց։ Բայց միջուկների էներգիան կարելի էր օգտագործել նաև անասելի ավերիչ ուժի զենք ստեղծելու համար։ Այդ վտանգը իրական դարձավ, երբ սկսվեց հայրենական մեծ պատերազմը։ Ֆաշիստական Գերմանիայում ուժեղ թափով աշխատանքներ էին տարվում ատոմային ռումբ ստեղծելու ուղղությամբ։ Աշխարհը ֆաշիստական ստրկացման սպառնալիքից պաշտպանելու համար անհրաժեշտ էր նույնպիսի զենք ստեղծել և այն էլ հնարավորին չափ արագ։ Դրա համար էլ 1942 թ. արդեն սովետական կառավարությունը Կուրչատովին հանձնարարեց գլխավորելու այդ աշխատանքը։ 1949 թ. ստեղծվեց սովետական առաջին ատոմային ռումբը, իսկ մի քանի տարի անց՝ ջրածնային ռումբը։ Սովետական մի խումբ գիտականների և նրանց ղեկավար Կուրչատովի աշխատանքի շնորհիվ անչափ աճեց խաղաղության պատվար սովետական բանակի հզորությունը։
«Այժմ մենք ունենք ատոմային սուր։ ճիմա կարելի է մտածել խաղաղ ատոմի մասին», այս խոսքերը եղան մեծ գիտնականի ելակետը ատոմային էներգիայի օգտագործման նոր բնագավառներ որոնելու ճանապարհին։
Շատ ուժ ու տաղանդ նվիրեց Կուրչատովն այն բարդ խնդրի լուծմանը, թե ինչպես անել, որ ատոմային էներգիան մարդկանց ծառայի խաղաղ կյանքում, օրինակ, էլեկտրական հոսանք տա։ Գիտնականը ղեկավարում էր աշխարհում առաջին ատոմային էլեկտրակայանի ստեղծման աշխատանքները։ 1954 թ. այն սկսեց