Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարքսին։ Այդ ժամանակվանից էլ Էնգելսն ապրում էր Անգլիայում։ 1850 թ. Էնգելսը փոխադրվում է Մանչեստր քաղաքը և որպես հասարակ ծառայող աշխատանքի անցնում հոր գրասենյակում, որպեսզի հնարավորություն ունենա իր վաստակով օգնելու ծանր զրկանքների մատնված Մարքսի ընտանիքին։ Բարեկամի այդ օգնության շնորհիվ միայն Մարքսը կարողացավ գրել իր գլխավոր աշխատությունը՝ «Կապիտալը»։ Էնգելսը ողջ կյանքում պայքարեց հանուն բանվոր դասակարգի ազատագրության։ Մարքսի հետ նա հիմնադրեց և ղեկավարեց 1–ին Ինտերնացիոնալը՝ պրոլետարիատի առաջին զանգվածային միջազգային կազմակերպությունը, որը միավորում էր տարբեր երկրների բանվորներին։ Մարքսի հետ միասին նա օգնում էր Փարիզի կոմունային։ Էնգելսը մշակեց մարքսիստական մատերիալիստական փիլիսոփայության ու բնագիտության, քաղաքատնտեսության և պրոլետարական կուսակցության տակտիկայի արմատական հարցերը։ Էնգելսը, ինչպես և Մարքսը, մեծ հետաքրքրությամբ էր հետևում հեղափոխական շարժման զարգացմանը Ռուսաստանում, խորապես հավատալով, որ ռուսական հեղափոխությունն անխուսափելի է։ 30 տարեկանում նա սկսում է հաջողությամբ ուսումնասիրել ռուսաց լեզուն։ Սերտ կապեր է հաստատում ռուս հեղափոխականների, մասնավորապես, առաջին մարքսիստների հետ։ Ռուս շատ գրողների, այդ թվում` Պուշկինի, գործերը նա կարդում էր բնագրով։ Մարքսի մահից հետո միջազգային բանվորական շարժման ղեկավարությունն ստանձնեց Էնգելսը։ Նա ավարտին հասցրեց «Կապիտալի» երկրորդ և երրորդ հատորները, քանի որ Մարքսն այդ չէր հասցրել անել։ Մեծ մտածողներ, գիտնականներ և հեղափոխականներ Մարքսն ու Էնգելսը գիտական կոմունիզմի հիմնադիրներն են։ Նրանք ապացուցեցին, որ բանվոր դասակարգը իր պրոլետարական կուսակցության ղեկավարությամբ հեղափոխություն կկատարի, կտապալի կապիտալիզմը և կստեղծի նոր, կոմունիստական հասարակարգ։ Պրոլետարիատի առաջնորդները պատմության մեջ առաջինը ճանապարհ բացեցին դեպի կոմունիզմ։ Նրանց ուսմունքն ստեղծագործաբար զարգացրեց և հանճարեղ կերպով շարունակեց Վ. Ի. Լենինը։ Եվ մենք, սոցիալիստական ազատ հասարակարգի մարդիկ, հասարակարգ, հանուն որի նրանք պայքարեցին, սրբորեն պահպանում ենք նրանց հիշատակը։ Մեր հայրենիքի՝ Սովետական Միության, մայրաքաղաք Մոսկվայում կանգնեցված է Ֆրիդրիխ Էնգելսի հուշարձանը։ Էնգելսը, սերտորեն կապված լինելով Ռուսաստանի հեղափոխական շարժումների հետ, զբաղվել է նաև Հայաստանի հարցով։ Նա համակրանքով էր վերաբերվում հայ ժողովրդի ազատագրական շարժմանը ընդդեմ թուրքական բռնակալության և ցարական ինքնակալության, բարեկամական հարաբերությունների մեջ էր հայ հեղափոխական գործիչների հետ, հետաքրքրվում էր Հայաստանի պատմական անցյալով ու ներկայով, նշում նրա ազատագրական պայքարի ուղիները։ Էնգելսի հիմնական աշխատությունները հրատարակվել են նաև հայերեն և դարձել հայ ընթերցող հասարակայնության սեփականությունը։

Էջմիածին

Հայ գրերի գյուտ... Առաջին հայկական դպրոց... Հայ ժողովրդի համար դարակազմիկ այս և ուրիշ իրադարձություններ կապված են հնամենի մի քաղաքի գոյության հետ, որն այսօր կրում է Էջմիածին անունը, իսկ մինչև 1945 թ. կոչվում էր Վաղարշապատ։ Վաղարշապատ-Էջմիածնի տարածքում մարդը բնակություն է հաստատել քարի դարից։ Մեր թվականությունից առաջ 6-րդ դարում այստեղ կառուցվել է Վարդգեսավան բնակավայրը։ Հետագայում, արդեն մեր թվականության 2-րդ դարում, հայոց Վաղարշ Առաջին Արշակունի թագավորն այն պարսպապատել է, վերանվանել Վաղարշապատ և դարձրել երկրորդ մայրաքաղաքը՝ Արտաշատի հետ միասին։ Երբ 301 թ. Հայաստանում պետական կրոն հայտարարվեց քրիստոնեությունը, Վաղարշապատում կառուցվեց Մայր տաճար, որն անվանվեց Էջմիածին։ Ավանդությունն այսպես է բացատրում այդ անվան ծագումը։ Հայաստանում քրիստոնեությունը տարածող Գրիգոր Լուսավորչին երևում է մի տեսիլ, իբր երկնքից հայտնված հրեղեն սյան միջով երկիր է իջնում Քրիստոսը և ձեռքի ոսկե մուրճով ցույց տալիս Վաղարշապատում գտնվող Սանդարամետ