կենսուրախ և ուժեղ մարդկանց տեսքով։ Շատ արձաններ են ստեղծվել Օլիմպիական խաղերի հաղթողների պատվին
Պարսից արքա Դարեհը և նրա որդի Քսերքսեսը ցանկանում էին նվաճել հունական հարուստ քաղաքներն ու պետությունները։ Բայց հին հույները կռվում էին քաջաբար և հաղթեցին, թեև թվով ավելի քիչ էին։ Առաջին խոշոր հաղթանակը հույները տարան Մարաթոն բնակավայրի մոտ։ Ճակատամարտից անմիջապես հետո հույների զորավարը սուրհանդակ ուղարկեց Աթենք՝ հայտնելու հաղթանակի լուրը (չէ որ այն ժամանակ ո՛չ ավտոմեքենա կար, ո՛չ հեռախոս, ո՛չ էլ հեռագիր)։ Մարաթոնից մինչև Աթենք սուրհանդակը վազեց 42 կմ 195 մ։ Նա վազում էր ուժերի վերջին լարումով: Վերջապես նա հասավ Աթենքի հրապարակ, գոչեց՝ «Մենք հաղթեցինք» և ընկավ ու մեռավ։ Այդ սխրագործության պատվին թեթևաթլետները մրցությունների ժամանակ այժմ էլ վազում են 42 կմ 195 մ երկարությամբ մարաթոնյան տարածությունը:
Հին հունական ամենանշանավոր զորավարներից էր Ալեքսանդր Մակեդոնացին, որը նվաճեց Հունաստանից մինչև Հնդկաստան ընկած հսկայական տարածքը։