Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատկերում էին որսի տեսարաններ։ Ներկերն էին ածուխը, կավը, գորշ երկաթաքարը, որ գտնում էին հենց ոտքի տակ։ Դրանք խառնում էին ջրի կամ ճարպի հետ և նկարում մատներով, մազափնջերով, ձողիկներով: Երբեմն չոր ներկը լցնում էին եղեգի մեջ ու փչում պատին։ Ստացվում էին ձիերի թեթև, ասես օդեղեն բաշեր:

Մինչև այժմ գիտնականները վիճում են, թե մութ քարանձավներում նախնադարյան մարդիկ ինչո՞ւ էին վիթխարի կենդանիներ պատկերում: Ինչո՞ւ են կենդանիները պատկերվել նետերով ու նիզակներով խոցված, ի՞նչ են նշանակում իսկական նետերի ու նիզակների հարվածների հետքերը նրանց վրա: Հավանաբար, շատ հազարամյակներ առաջ այդ քարանձավներում մարդիկ որսի էին պատրաստվում, խփում էին նշանակետին, խորհրդավոր ծեսեր կատարում, գազաններին