Այս էջը հաստատված է
հանդիպում են վագրեր, ռնգեղջյուրներ, վայրի փղեր։ Հնդկաստանում այնքան շատ կապիկներ կան, որ նրանց կարելի է հանդիպել ոչ միայն անտառներում, այլև քաղաքներում ու գյուղերում:
Դաշտերում հնդիկ գյուղացիները մշակում են բրինձ, ցորեն, եգիպտացորեն, շաքարեղեգ, բամբակենի, ջուտ, որից պատրաստում են դիմացկուն ճոպաններ։ Արևելյան Հիմալայների լանջերին մշակում են թեյի թուփ։
Հնդիկների մեծ մասն ապրում է գյուղերում, կավաշեն խրճիթներում կամ աղյուսաշեն տներում, որոնք ծածկված են լինում ծղոտով, եղեգով կամ կղմինդրով։ Հողը մշակում են եզների ու գոմեշների օգնությամբ։ Այն ոռոգելու դեպքում հնարավոր է հավաքել տարեկան երկու կամ, նույնիսկ, երեք բերք։
Հնդկաստանը հազարամյակների պատմություն ունի։ Հին հնդկական քաղաքները գտնվում են երկրի խորքում: Այստեղ պահպանվել