տեղություններ կամ, ինչպես նաև ասում են մեզանում, աստեղատներ: Շատ համաստեղությունների անուններ կապվեցին հնագույն լեգենդների հետ:
Այժմ աստղային ողջ երկինքը բաժանված է 88 համաստեղությունների, որոնցից 47-ի անունները ծագում են հին հունական առասպելներից:
Երկնքի հյուսիսային կիսագնդում փայլում են Կասիոպեա, Անդրոմեդա, Պեգաս, Պերսեոս, Օրիոն, Հերկուլես, Մեծ արջ համաստեղությունները: Հին հույներից մեզ հասած մի ավանդության համաձայն, օրինակ, Մեծ արջը գեղեցկուհի Կալիստոն է, որին արջ, ապա նաև համաստեղություն է դարձրել գերագույն աստված Զևսն իր խանդոտ կնոջ աստվածուհի Հերայի հալածանքներից նրան փրկելու համար: Մեկ այլ համաստեղություն կրում է հին հունական դիցաբանական հերոս Հերակլեսի (լատիներեն՝ Հերկուլեսի) անունը: Նրա առասպելական քաջագործությունների մասին են հիշեցնում Առյուծ և Հիդրա համաստեղությունների անունները: Համաստեղությունների շարքում տեղ են գտել և Պեգաս թևավոր ձին, և Երկվորյակները Զևսի Կաստոր և Պոլուքս որդիները:
17-րդ դարում ասպարեզ եկան համաստեղությունների նոր անուններ Սիրամարգ, Տուկան, Հնդիկ, Դրախտային թռչուն: Սրանք հիշեցնում էին այդ շրջանում եվրոպացիների հայտնագործած անդրծովյան զարմանահրաշ երկրների մասին: 18-րդ դարում աստղագետները համաստեղություններին էլի շատ անուններ տվեցին, այդ թվում` Ժամացույց, Դանակ, Կողմնացույց, Աստղադիտակ, Մանրադիտակ, Վառարան: Նախորդ համաստեղությունների հետ դրանք լցրին աստղային երկնքի թե՛ հյուսիսային, և թե՛ հարավային կիսագնդերը:
Հատուկ տեղ են գրավում այսպես կոչված Կենդանաշրջանի (հունարեն Զոդիակոսի) համաստեղությունները: Դրանք 12-ն են Ձկներ, Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ, Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս: Այս համաստեղություններն առանձնանում են նրանով, որ տարվա ընթացքում Արեգակը տեղաշարժվում է հենց սրանց ֆոնին, ընդ որում Կենդանաշրջանի ամեն մի համաստեղությունում այն գտնվում է մոտավորապես մեկական ամիս: