Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամեն տարի նոյեմբերի 19-ին մեր փառապանծ հրետանավորների պատվին թնդում են հրավառության տոնական համազարկերը։

Հրուշակեղենի ֆաբրիկա

Ամեն օր հրուշակեղենի ֆաբրիկա են բերում կույտերով ընկույզ, տակառներով մրգախյուս և հյութ, պարկերով շաքարավազ և շաքարափոշի, մեղր, ձու, կաթ, կաթնասեր, սուրճ, կակաո։ Ա՜յ թե համեղ հումք է, ոչինչ չես ասի։ Բայց ավելի համեղ է ֆաբրիկայի արտադրանքը' շոկոլադ, վաֆլի, կոնֆետներ, կարամել, իրիս, գաթա, քաղցրաբլիթ, զանազան տորթեր։

Տեսնենք, օրինակ, թե ինչպես են պատրաստում կարամելը։ Սկզբում ավտոմատները ճշգրիտ բաժիններով կաթսա են մատուցում շաքար, մաթ և ջուր։ Սրանցից եփվող քաղցր օշարակը պոմպերով մղվում է կարամելի արտադրամաս։ Այստեղ օշարակը եփում են այնքան, մինչև որ այն վերածվում է կպչուն, թանձր զանգվածի։ Մեքենաները խառնում են այդ զանգվածը՝ նրա մեջ ավելացնելով անվնաս ներկանյութ ու մրգի հոտավետ էսենցիա։ Ավելացնում են նաև մի քիչ կիտրոնաթթու, որպեսզի կարամելն անախորժության չափ քաղցր չլինի։ Պատրաստի զանգվածը մատուցվում է կաղապարող-փաթեթավորող ավտոմատին։

Ավտոմատը ժապավենի պես ձգում երկարացնում է կարամելի զանգվածը