Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նշանակալի է նաև, որ այստեղ, ղազախական տափաստաններում, ուր մի ժամանակ փետրախոտով ծածկված ընդարձակ տարածությունների վրա արծիվն էր միայն թևածում, այսօր Բայկոնուր հռչակավոր տիեզերակայանից դեպի Տիեզերք են թռչում սովետական ողջ ժողովրդի հպարտությունը հզոր տիզերանավերը։

Ղազարյան Դանիել Ավագի 1883 — 1958

1919 թ․ ձմռան մի օր Թիֆլիսի (Թբիլիսի) հայկական դպրոցների աշակերտության ուժերով կազմակերպվել էր համերգ նվիրված Հովհ. Թումանյանի ծննդյան 50-ամյակին: Հնչում էին բանաստեղծի տեքստերով գրված երգեր՝ արժանանալով ունկնդիրների ջերմ ընդունելությանը: Վերջում հանդես եկավ երեկոյին ներկա բանաստեղծը՝ երախտիքի ջերմ խոսքեր ուղղելով աշակերտներին և համերգի կազմակերպչին՝ կոմպոզիտոր Դանիել Ղազարյանին։

Դանիել Դազարյանը ոչ միայն կոմպոզիտոր էր, այլև խմբավար, երգիչ, մանկավարժ և երաժշտական գործիչ Նա ծնվել է Շուշի քաղաքում, ուսուցչի ընտանիքում․ Նրա հայրն ու մայրը դուրեկան ձայն ունեին և հաճախ էին երգում, մայրը նաև հարմոն էր նվագում Երգ ու երաժշտությամբ հագեցած այդ մթնոլորտում էլ ի հայտ են գալիս փոքրիկ Դանիելի երաժշտական ընդունակությունները Յոթ տարեկանից նա սովորում է նվագել տարբեր նվագարաններ։

Այն ժամանակ Շուշիում երաժշտական դպրոց չկար, և Դանիելն ընդունվում է տեղի թեմական դպրոցը, որտեղ սովորեցնում էին նաև երգ-երաժշտություն Դանիելի վրա առանձնապես ուժեղ տպավորություն են թողնում հայ անվանի կոմպոզիտոր Կարա-Մուրզայի Շուշիում կազմակերպած համերգները: Եվ նա երաժշտական կրթությունը շարունակելու համար մեկնում է Բաքու, ապա՝ Թիֆլիս: Սովորում է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, ավարտում տեղի կոնսերվատորիան։

Թիֆլիսում էլ սկսվում է Դ․ Դազարյանի ստեղծագործական և երաժշտական-մանկավարժական գործունեությունը Կոմպոզիտորներ Ազատ Մանուկյանի և Ռոմանոս Աելիքյանի հետ նա լայն աշխատանք է ծավալում երեխաների գեղագիտական դաստիարակության ասպարեզում Հորինում է մանուկներին հասկանալի, նրանց հոգուն հարազատ երգեր, աշակերտների ուժերով բեմադրում մանկական օպերաներ և երաժշտական պատկերներ։

Սովետական կարգերի հաստատումից հետո Դ․ Ղազարյանն էլ ավելի եռանդով է նվիրվում հայ երաժշտական մշակույթի զարգացմանը Նա շրջում է քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, կազմակերպում է երգչախմբեր, համերգներ տալիս 1922 թ․ Բաթումում, 1924 թ․ Լենինականում նա հիմնում է երաժշտական ստուդիաներ։

1933 թ․ Դ․ Դազարյանը տեղափոխվում է Երևան, աշխատում տարբեր դպրոցներում իբրև երգի ու երաժշտության ուսուցիչ և խմբավար: Նրա ստեղծագործությունները կատարվում են ոչ միայն Հայաստանում, այլև Սովետական Միության այլ վայրերում։

Դ․ Դազարյանը մանուկների համար գրել է հարյուրից ավելի երգեր, որոնցից են, օրինակ, «Փիսիկի գանգատը», «Սիրուն թիթեռ», «Սագիկ-մագիկ», «Դաշտի շողիկ» այս երգերը երեխաներն այժմ էլ սովորում են դեռ մանկապարտեզում: Նա ստեղծել է նաև սի շարք մանկական օպերաներ ու երաժշտական պատկերներ՝ «Հաղթված բազեն», «Անգործ մանուկը», «Գիքորը», «Գայլը»: Դ․ Ղազարյանն ունի բազմաթիվ մասսայական-կենցաղային երգեր, երգ-ռոմանսներ, դաշնամուրային և նվագախմբային պիեսներ, քայլերգեր և այլ ստեղծագործություններ։