դպրոց, գրադարան, փողոցներ: Լենինականում գործում է Բ․ Ղարիբջանյանի տուն-թանգարանը։
Ղուկասյան Ղուկաս Հովհաննեսի
1899-1920
Երևանում, Աբովյան և Տերյան փողոցների միջև ընկած ուսանողական զբոսայգում, կանգնած է մի հուշարձան՝ պատվանդանին «Ղուկաս Ղուկասյան» մակագրությամբ: Դա հուշարձանն է 21 տարին դեռևս չբոլորած մի պատանու, որը աշակերտական նստարանից զինվորագրվեց հեղափոխական պայքարին և զոհվեց հանուն այսօրվա գեղեցիկ կյանքի:
Ղուկաս Ղուկասյանը ծնվել է Հայաստանի Քալարա (այժմ Մասիսի շրջանի Ղուկասավան) գյուղում: Վեց տարեկան էր, երբ նրանց ընտանիքը փոխադրվում է Երևան: Ղուկասը սովորում է նախ տարրական դպրոցում, ապա, 1910 թ․ ընդունվում է թեմական դպրոց։
Ուշիմ, հետաքրքրասեր տղա էր Ղուկասը: Շատ էր սիրում մաթեմատիկա և, հատկապես, աստղագիտություն Երազում էր աստղագետ դառնալ, իմանալ Տիեզերքի կառուցվածքի, աստղային անեզր հեռուների, գաղտնիքների մասին: Իր ինքնաշեն աստղադիտակով հաճախ բարձրանում էր տան կտուրն ու Երկար դիտում աստղալից երկինքը: Մեծ դժվարությամբ բնագիտական գրքեր էր ձեռք բերում և կլանված կարդում։
Թեմական դպրոցի բարձր դասարաններում սովորելիս Ղուկասը բոլշևիկ Արշավիր Մելիքյանի օգնությամբ ու ղեկավարությամբ ծանոթանում է մարքսիստական գրականությանը և համակվում մարքսիստական գաղափարներով: Աստիճանաբար նա համոզվում է, որ իր և իր նման հազարների երազանքների իրականացսան հասար պետք է կառուցել նոր կյանք, ուր չեն լինի շահագործողներ ու շահագործվողներ, ուր բոլոր մարդիկ կլինեն իրավահավասար և ազատ:
1917 թ դեկտեմբերին, ոգևորված Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակով, Ղ․ Ղուկասյանը և մի խումբ այլ աշակերտներ, որոնց մեջ էին նաև Աղասի խանջյանն ու Արմենակ Բուդաղյանը, հիմնում են մարքսիստական աշակերտական միություն: Միությունը կազմակերպում էր հեղափոխական պայքարին նվիրված հրապարակային դասախոսություններ, բացատրական աշխատանք տանում երիտասարդ բանվորների շրջանում: 1919 թ․ ապրիլին այդ միության հիման վրա ստեղծվում է «Սպարտակ» կազմակերպությունը, որի նախագահը Ղ․ Ղուկասյանն էր (այս մասին դուք մանրամասն կիմանաք «Սպարտակ» զրույցից): Նույն թվականի սեպտեմբերին նա, որպես Հայաստանի պատվիրակ, մեկնում է Բաքու՝ մասնակցելու երիտասարդական կոմունիստական կազմակերպությունների անդրկովկասյան առաջին ընդհատակյա կոնֆերանսին, որտեղ ընտրվում է Անդրկովկասի կոմունիստական երիտասարդական միության ղեկավար կազմում։
Վերադառնալով Հայաստան՝ նա ծավալում է եռանդուն գործունեություն: Կուսակցության հանձնարարությամբ լինում է տարբեր շրջաններում, մեծ աշխատանք տանում ժողովրդական լայն զանգվածներին և, հատկապես, երիտասարդությանը համախմբելու ուղղությամբ: Ղուկասյանին իբրև ազնիվ ու ճշմարիտ հեղափոխականի բնութագրում է նաև հետևյալ փաստը: Իր ուղևորությունների համար նա կուսակցական գանձարանից որոշ