Հին Ռուսիա, Ռուսիայի անծայրածիր տարածություններում, ինչպես մարտական սաղավարտներ կրող դյուցազուն ռազմիկներ, կանգնել էին ճերմակավեմ եկեղեցիները։ Նրանց պատերն, իրոք, հաճախ են մարդկանց պաշտպանել թշնամիներից։ Ներլիի Աստվածածին եկեղեցին կառուցվել է մոտ 800 տարի առաջ, Վլադիմիր քաղաքի մոտ: Նրա գեղեցկությունն իր պարզ ձևի մեջ է, տանիքի և գմբեթի սահուն ուրվագծերում։ Եկեղեցին զարմանալիորեն ներդաշնակում է շրջապատի բնությանը։
Միջնադարյան Ֆրանսիա, Ռեյմս քաղաքի վիթխարի տաճարը կառուցվել է 700 տարի առաջ։ Դուք տեսնում եք նրա ներքին տարածության (ինտերիերի) մի մասը և կարող եք նկատել գոթական ոճի կարևոր հատկանիշները՝ բոլոր գծերի ուղղվածությունը դեպի վեր, քարե ժանյակներ կոչված մանրամասների թեթևությունն ու ցանցկենությունը: Գունանկար ապակիներով (վիտրաժներով) խորհրդավոր լույս է թափանցում։ Դրսից այստեղ մտած մարդն իրեն, ասես, հեքիաթային աշխարհում է զգում։
Ռուսաստան, Ձմեռային պալատը կառուցվել է Պետերբուրգում (այժմ Լենինգրադ), 18-րդ դարի վերջին: Շենքը կառուցվել է բարոկկո ոճով: Ճարտարապետները ձգտել են առավել պերճություն ու շքեղություն հաղորդել շենքին, և անհետացել է ուղիղ գծի պարզությունը, հայտնվել են ձևի բազմաթիվ բեկվածքներ, քանդակազարդեր։