Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձգվում է գագաթից մինչև ստորոտ և մերձգագաթնային մասում ունի ավելի քան 1000 մ խորություն Մասյաց վիհի առաջացումը պատմահայր Մովսես Խորենացին կապում է 139 թ ահեղ երկրաշարժի հետ Երկրաշարժերն այստեղ կրկնվել են նաև հետագայում

Իր երկնաքեր բարձրությամբ, գեղատեսլությամբ և բնական ներգործումներով՝ երկրաշարժերով, սառցասահումներով, սարսափազդու դղրդյուններով, Մասիսը հնում խորհրդավոր ազդեցություն է ունեցել շրջակա բնակչության վրա, դարձել պաշտամունքի առարկա Նրա շուրջը հյուսվել են բազմաթիվ զրույցներ ու առասպելներ Ըստ հնավանդ մի զրույցի՝ Մասյաց վիհում շղթայված է Հայոց ահեղ թագավոր Արտավազդը, որն իր հավատարիմ գամփռների օգնությամբ ջանում է ազատվել կապանքներից և տիրել աշխարհը

Աստվածաշնչյան ավանդությամբ Մասիսը ներկայանում է, իբր, համաշխարհային ջրհեղեղից փրթված Նոյ նահապետի նավակայանը, «նոր մարդկության օրրանը» Այդ պատճառով էլ Մասիսն անվանում են նաև Նոյան լեռ, Նոյան տապանի լեռ, Փրկիչ լեռ

Մասսի հյուսիս-արևելյան լանջին վաղ միջնադարում հիմնվել է սուրբ Հակոբի վանքը, որից ոչ հեռու բխում էր սառնորակ աղբյուր Հնում այդ աղբյուրը նվիրված էր Անահիտ դիցամորը և կոչվում էր «Անահտական». Ժողովուրդն աղբյուրին վերագրում էր բուժիչ հատկություն, նրա ջուրը սրսկում էին դաշտերին՝ բերքը մորեխներից, իբր, պաշտպանելու համար Վանքն ու աղբյուրը, հարևան հինավուրց Ակոռի գյուղը կործանվել են 1840 թ երկրաշարժի ժամանակ

Մասսի գիտական ուսումնասիրման հիմնադիրը համարվում է ֆրանսիացի բնախույզ Պիտտոն դը Տուրնըֆորը Բացառիկ բույսեր փնտրելու և ուսումնասիրելու նպատակով 1701 թ օգոստոսին նա բարձրացավ մինչև հավերժական ձյան սահմանը, նկարագրեց լեռան ֆիզիկական հատկություններն ու բուսական աշխարհը Մասսի գագաթն առաջինը բարձրացավ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը, 1829 թ սեպտեմբերին նրան ուղեկցում էր նաև Խաչատուր Աբովյանը Այնուհետև տասնյակ արշավախմբեր են բարձրացել Մասսի գագաթը, կատարել զանազան ուսումնասիրություններ, որոնց մեջ իր արժանի ավանդն ունի գերմանացի երկրաբան, ակադեմիկոս Հ Աբիխի արշավախումբը

Մասիսը եղել և մնում է ներշնչանքի աղբյուր հայ և օտարազգի արվեստագետների, բանաստեղծների, գրողների ու ճանապարհորդների համար Նրան ձոնվել ու ձոնվում են երգեր, բանաստեղծություններ, գեղանկարչական կտավներ Նրա անունը գործածվում է «Ազատն», «Մեծ»,