Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1914 թ, առաջին համաշխարհային պատերազմի սկզբից, Մյասնիկյանը զորակոչվում է բանակ Արևմտյան ռազմաճակատ Բանակում նա ծավալեց եռանդուն հեղափոխական գործունեություն, զինվորներին պարզաբանում էր պատերազմի թալանչիական բնույթը և նրանց պայքարի մղում տիրող կարգերի դեմ Մյասնիկյանն ակտիվորեն մասնակցեց ցարիզմի տապալմանը, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո ընտրվեց Հյուսիս-Արևմտյան մարզի ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ ու Արևմտյան ռազմաճակատի գլխավոր հրամանատար Ապա հետևեցին նոր պատասխանատու պաշտոններ՝ կարմիր բանակի գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ, գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնակատար, Բելոռուսիայի Կենտրոնական գործադիր կոմիտեի և կոմկուսի կենտրոնական բյուրոյի նախագահ Այդ բոլոր պաշտոններում Մյասնիկյանն իրեն դրսևորեց որպես մեծատաղանդ ղեկավար ու կազմակերպիչ

1919 թ, քաղաքացիական պատերազմի ժամանակ, երբ թշնամիներն սպառնում էին նորաստեղծ սովետական պետության մայրաքաղաքին, Մյասնիկյանը փոխադրվում է Մոսկվա, ուր բազմիցս հանդիպումներ է ունենում Վ Ի Լենինի հետ, աշխատում նրա ցուցումներով Ընտրվելով Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության Մոսկվայի քաղաքային և նահանգային կոմիտեների առաջին քարտուղար՝ նա վիթխարի աշխատանք է կատարում մայրաքաղաքի կոմունիստների, բոլոր աշխատավորների ուժերը համախմբելու, թշնամիներին խորտակիչ հակահարված տալու համար

Հայաստանում սովետական իշխանության հաստատումից հետո, 1921 թ, Վ Ի Լենինի առաջարկությամբ Մյասնիկյանն ուղարկվեց Սովետական Հայաստան և նշանակվեց հանրապետության կառավարության նախագահ ու ռազմական գործերի ժողկոմ Անհրաժեշտ էր ամրապնդել սովետական իշխանությունը, Հայաստանը դուրս բերել ծանր վիճակից, վերականգնել ու զարգացնել տնտեսությունը, կառուցել ջրանցքներ ու էլեկտրակայաններ, բացել դպրոցներ, գրադարաններ, թանգարաններ Այդ ամենի համար Մյասնիկյանը ցուցաբերեց և իմաստություն, և բացառիկ եռանդ, կազմակերպչական բարձր ձիրք Նա միավորեց հանրապետության բանվորների, գյուղացիների, մտավորականության ջանքերը՝ քայքայված տնտեսությունը կարգավորելու, աշխատավորների վիճակը բարելավելու, նոր սոցիալիստական կյանք կառուցելու համար Հանրապետությունում ծավալվեց տնտեսական ու կուլտուրական լայն շինարարություն

Մեծ էր Ալեքսանդր Մյասնիկյանի հեղինակությունը Երբ 1922 թ ստեղծվեց Անդրկովկասյան ֆեդերացիան, որի կազմի մեջ մտան Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, նա դարձավ այդ ֆեդերացիայի կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահներից մեկը, ապա ընտրվեց կուսակցության Անդրկովկասյան երկրային կոմիտեի առաջին քարտուղար

Ալեքսանդր Մյասնիկյանը միաժամանակ փայլուն հրապարակախոս էր, գրականագետ, խմբագիր Գրել է ինչպես հեղափոխական բնույթի, այնպես էլ հայ գրականությանն ու արվեստին նվիրված աշխատություններ, հոդվածներ, խմբագրել մի շարք թերթեր ու հանդեսներ Իր գրվածքների մի մասը նա ստորագրել է Մարտունի, Ալյոշա, Բոլշևիկ և այլ կեղծանուններով

«Պողպատյա Մյասնիկյանը», ինչպես անվանում էին նրան ժամանակակիցները, լի էր մեծ մտահղացումներով ու ծրագրերով, երբ 39 տարեկան հասակում զոհվեց ինքնաթիռի աղետից Ով ծանոթ էր նրան, առնչվել էր թեկուզ հարևանցի, գիտեր, որ այդ ամրակազմ մարդու մեջ բաբախում էր շատ զգայուն սիրտ Մեծ ծառայությունների ու վաստակի տեր Ալեքսանդր