տեղումներ քիչ են լինում, ոռոգման նպատակով օգտագործվում են նաև գետերի, լճակների, արտեզյան ջրհորների ջրերը.
Մոլդավիայի մայրաքաղաք Քիշնևը կանաչապատ, ուղիղ փողոցներով, գեղեցիկ քաղաք է Նրա գրեթե բոլոր, զարդարուն ու սպիտակ տները կառուցվել են պատերազմից հետո
Հանրապետությունում մոլդավացիների հետ կողք կողքի, համերաշխ ու երջանիկ ապրում են ռուսներ, ուկրաինացիներ, գագաուզներ, բուլղարներ, հայեր, գնչուներ և այլ ազգությունների ներկայացուցիչներ Իսկ կար ժամանակ, որ Մոլդավիան անվանում էին «բոլոր դժբախտությունների ճանապարհին ընկած երկիր»
Մոլդավիայի ժողովրդին նոր կյանք պարգևեց Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը Բայց Սովետական Մոլդավիայի մի մասը Բեսարաբիան, զավթել էին ռումինական բոյարները (կալվածատերերը) 1940 թ Բեսարաբիան դարձավ սովետական, մոլդավական ժողովուրդը վերամիավորվեց իր հողում, և միութենական նոր հանրապետությունը Մոլդովական ՍՍՀ-ը, մտավ սովետական սոցիալիստական հանրապետությունների ընտանիքը
1941 թ, Հայրենական մեծ պատերազմի հենց սկզբից, Մոլդավիան ընկավ ֆաշիստական լծի տակ Ֆաշիստական օկուպանտներն իրենցից հետո այստեղ միայն ավերակներ ու մոխիր թողեցին Սովետական ողջ ժողովրդի օգնությամբ հանրապետությունը բուժեց իր վերքերը Նորից կանաչեցին դաշտերը, աշխատել սկսեցին վերականգնված և նոր կառուցված գործարանները, ֆաբրիկաները, էլեկտրակայանները հիմնվեցին նոր քաղաքներ ու բանավաններ
Տարեցտարի, հնգամյակից հնգամյակ ավելի է հարստանում ու գեղեցկանում մոլդավական հողը Դրա համար էլ հիմա այդպես ուրախ են հնչում մոլդավական ժողովրդական երգերը դոյնաները