Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էլ, ըստ նրա, իրենց կնիքն են դնում տվյալ ժողովրդի կողմից գույների ընկալման ու օգտագործման վրա։ Այսպես նրա մեջ ծնվեց «բազմաթիվ ու բազմերանգ արեգակների» գաղափարը, ըստ որի արեգակը թեև մեկն է, բայց և մեկը չէ, մի տեղ այն սպիտակ է, մեկ այլ տեղ՝ վարդագույն, մյուսում՝ դեղին։ Ու նա ստեղծեց ասես բազմագույն արեգակների լույսով հագեցած իր գեղանկարչական ինքնատիպ գործերը' «Ձիարշավ», «Ամբոխի մարդը», «Աքաղաղներ», «Փողոց», «Մոնտե-Կարլո» և այլն' դրսևորելով իր վերաբերմունքը պարապ, հղփացած, իրենց հաճույքներով տարված պորտաբույծ մարդկանց և հասարակության նկատմամբ։

Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հենց առաջին օրերից Յակուլովը կանգնեց հեղափոխության մարտիկների շարքում։ Եվ 1918 թվականից էլ սկսեց ներկայացումներ ձևավորել։ Աննախադեպ էին Շեքսպիրի «Չափն ընդդեմ չափի» պիեսի, գերմանացի գրող, կոմպոզիտոր է Հոֆմանի «Արքայադուստր Բրամբիլլա», ֆրանսիացի կոմպոզիտոր Շ. Լեկոքի «ժիրոֆլե-ժիրոֆլյա» և մի շարք այլ ստեղծագործությունների բեմադրությունների ձևավորումները։ Մեծ հաջողություն ունեցավ կոմպոզիտոր Ս Պրոկոֆևի «Պողպատյա ցատկ» բալետի յակուլովյան ձևավորումը Փարիզում։

Իսկ ո՞րն էր այն նորը, որ Յակուլովը մուծեց բեմանկարչության մեջ։ Մինչ այդ սովորաբար բեմը զարդարում էին նկար-դեկորացիաներով, որոնց առջև ծավալվում էին գործողությունները։ Հայազգի բեմանկարիչը կիրառեց ճարտարապետական դեկորներ' տուն, սյուն, կամուրջ, զանազան" շինություններ ներկված վառ ու տաք գույներով։ Մեծ նշանակություն էր ստանում դեկորների լուսավորումը։ Յակուլովը լույսով շեշտում էր «կառույցներն» ու իրերը, ասես նկարում էր լույսով («լուսագիր») Նրա էսքիզներով ստեղծված բեմական հագուստները տիպական էին դարձնում ներկայացման գործող անձանց, որոշակի' նրանց բնավորությունը, նոր հնչեղություն հաղորդում պիեսին։

Արվեստագետը կանգ չէր առնում ստեղծագործական իր որոնումներում։ Պետք էր ստեղծել Բաթվի 26 կոմիսարնրի հիշատակին նվիրված մի մոնումենտ, որը կանգնեցվելու էր Բաքվում Յակուլովը թարմ, հրաշալի մի մտահղացումով, ճարտարապետ Վ Շչուկոյի հետ, ստեղծում է մի նախագիծ, որի համար Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում նրան շնորհվեց բարձրագույն պարգևը' «մրցույթից դուրս» պատվավոր դիպլոմը «Կյանքի և արվեստի հպարտ երազող» Յակուլովը շրջապատված էր մտերիմ բարեկամներով։ Նրանք շատ էին և մեր երկրռւմ, և արտասահմանում. Նրանք բոլորն էլ նոր արվեստ ստեղծող առաջամարտիկներ էին։ Նա նպաստել է նաև Անդրկովկասի ժողովուրդների արվեստի առաջընթացին Թիֆլիսում ձևավորել է մի քանի բեմադրություն, Երևանում 1926 թ մասնակցել ժողտան (այժմ՜ Ա Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքը) նախագծի մրցույթային հանձնախմբի աշխատանքներին, ճայաստանի Առաջին պետթատրոնում այժմ՜ Գ Սունդուկյանի անվան թատրոն) ձևավորել Շե- քըսպիրի «Վենետիկի վաճառականը» և Շիրվանզադեի «Մորգանի խնամին» պիեսների բեմադրությունները ճայաստանում եղած ժամանակ նա ստեղծել էր մի շարք անվանի մարդկանց դիմանկարներ, դիլիջանյան բնանկարների շարք Նա պայծառ էր տեսնում իր ժողովրդի փրկված օրրանի' Սովետական ճայաստանի ապագան, որի ներկայի համար մինչ այդ պայքարել էր իր ուժերի ներածին չափով 1914 թ Ալ Մասնիկւանի հետ Մոսկվայում հանդես էր եկել հանուն հայ մշակույթի պաշտպանության, հինգ նկարներով մասնակցել ճայ արվեստագետների միության անդրանիկ ցուցահանդեսին, 1919 թ' Մոսկվայի հայ դրամատիկական ստուդիայի հիմնադրմանը, ձևավորել ստուդիայում բեմադրված Լ Պարոնյանի «Մեծապատիվ մուացկաններ» և Գ Սունդուկյանի «Պեպո» պիեսների ներկայացումները Գեորգի Յակուլովը վախճանվել է Երեվանում, թաղվել Մոսկվայի Նովոդևիչի գերհզմանատանը Մեծ արվեստագետը, որ անմնացորդ այրվեց մարդկանց համար, կարծես իր մասին է գրել հետևյալ խոսքերը «Լոկ նա, ով դեպի ժողովուրդն է տանում իր թախիծը, իր ուրախությունը, իր հըրճվանքն ու անսասան հավատը, նա է, որ կարող է կյանքին տիրանալ»