Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հսկայական աշխատանք ու համբերություն պահանջվեց, բայց դրա փոխարեն հրաշալի աստղադիտակ ստացվեց Այն դարձավ ամբողջ Անգլիայի հպարտությունը Լոնդոնի թագավորական ընկերությունը (Անգլիայում այդպես է կոչվում գիտությունների ակադեմիան) Նյուտոնին ընտրեց իր անդամը, իսկ 1703 թվականից մինչև կյանքի վերջը նա այդ ընկերության պրեզիդենտն էր

Նյուտոնը բազմապիսի օպտիկական սարքերի մեծ հավաքածու ուներ և իր լաբորատորիայում դրանցով փորձեր էր կա տարում Այդ փորձերի շնորհիվ նա գիտնականներից առաջինը հասկացավ սպեկտրի զանազան գույների առաջացումը և ճիշտ բացատրեց բնության գույների ողջ հարստությունը Այդ բացատրությունն այնքան նոր ու անսպասելի էր, որ նույնիսկ ժամանակի խոշորագույն գիտնականները միանգամից չհասկացան այն և երկար տարիներ վեճեր էին մղում Նյուտոնի դեմ

Ֆիզիկան ու մաթեմատիկան միշտ օգնել և օգնում են միմյանց Նյուտոնը հիանալի հասկանում էր, որ առանց մաթեմատիկայի ֆիզիկան չի կարող զարգանալ, և ստեղծեց մաթեմատիկական նոր մեթոդներ, որոնցից ծնունդ առավ այժմ յուրաքանչյուր ֆիզիկոսի ու ինժեների հայտնի ժամանակակից բարձրագույն մաթեմատիկան Նյուտոնը զբաղվել է նաև քիմիայով, ուսումնասիրել մետաղների հատկությունները Մեծ գիտնականը շատ համեստ մարդ էր Նա միշտ աշխատանքի մեջ էր և այնքան էր տարվում նրանով, որ մոռանում էր անգամ ճաշելը, իսկ քնում էր ընդամենը 4 կամ 5 ժամ

Ֆիզիկայի պատմության մեջ չի եղել ավելի նշանավոր մի իրադարձություն քան Նյուտոնի մեխանիկայի ստեղծումն էր Գրեթե 250 տարի ողջ աշխարհի ֆիզիկոսները, աստղագետներն ու ինժեներներն իրենց աշխատանքներում հիմնվում էին Նյուտոնի օրենքների վրա, և 20-րդ դարի սկզբին էր միայն, որ մեկ ուրիշ մեծագույն ֆիզիկոս Ալբերտ Էյնշտելնը, հայտնագործեց շարժման նոր օրենքներ Սակայն Էյնշտեյնի տեսությունը չի հակասում Նյուտոնի մեխանիկային, այլ միայն լրացնում ու ճշգրտում է այն

Նյուտոնի մեխանիկան իր նշանակությունը միշտ կպահպանի բոլոր գործնական խնդիրներում սկսած մանկական խաղալիքների պատրաստումից մինչև տիեզերանավերի ստեղծումը

Իսահակ Նյուտոնի մասին է պատմում «Легенда о великом человеке» խորագրով փոքրիկ վիպակը հետևյալ գրքում

Филиппов Л А Колумбы всепеннои М, «Дет лит», 1970


Նոր տարի

Նոր տարին սքանչելի տոն է Նոր տարվա տոնին վառվում են տոնածառի գույնզգույն լույսերը, երեխաներին հյուր են գալիս Ձմեռ պապին ու Ձյունանուշիկը և նվերներ բաժանում նրանց

Նոր տարուն տոնածառի վրա լույսեր վառելու սովորույթը գալիս է հնուց Այն ծնունդ է առել Անգլիայի և Գերմանիայի հին բնակիչների մոտ Այդ հեռավոր ժամանակներում մարդիկ հավաքվում էին