Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նռներ Նռան մեջ տեղավորված են բարակ, թաղանթավոր միջնապատերով բաժանված բաց վարդագույն կամ կարմիր բազմաթիվ նռնահատիկները Նրանցից յուրաքանչյուրի կենտրոնում սերմն է, որի շուրջը հյութալի քաղցր, կիսաթթվաշ կամ թթվաշ պտղամիսն է Մեկ նուռը կարող է կշռել 150—400 գ, իսկ մեկ ծառը տալիս է 50—60 կգ բերք

Նուռը շատ սննդարար միրգ է, պարունակում է շաքարներ, կիտրոնաթթու, վիտամիններ Նրանից ստանում են հյութ, դոշաբ, գինի, կիտրոնաթթվի աղ Շատ տանտիրուհիներ նռան հատիկներով կամ հյութով համեմում են բազմաթիվ կերակրատեսակներ Նուռը նաև մի շարք բուժիչ հատկություններ ունի Ժողովրդական բժշկության մեջ նրա կեղևի եփուկը կամ թուրմը օգտագործվում է, օրինակ, ստամոքսի խանգարումների ժամանակ, այն նաև հակաճիճվային միջոց է

Նռնենու տերևներից, արմատների ու բնի կեղևից ստանում են դաբաղանյութեր, որոնք կիրառվում են նուրբ կաշիներ մշակելու և զանազան ներկեր պատրաստելու համար

Հայաստանում նռնենին մշակվում է շատ վաղուց Կարմիր բլուր հնավայրում, որը մոտավորապես երեք հազարամյակի պատմություն ունի, հայտնաբերվել են նռան ածխացած մնացորդներ Հին հայերի համար նռնենին եղել է առատության խորհրդանիշ Հայկական ճարտարապետական հուշարձանների պատերին, խաչքարերի վրա հաճախ կարելի է տեսնել նռան զարդաքանդակներ Այժմ էլ մեր հանրապետությունում բարձրացող շատ կառույցներ, աղբյուր-հուշարձաններ զարդարվում են նռան քանդակներով Նուռ է պատկերված հայ շատ նկարիչների նատյուրմորտներում

Հայկական ՍՍՀ-ի տարածքում նռնենի մշակվում է Գորիսի, Նոյեմբերյանի Շամշադինի, Իջևանի, Թումանյանի շրջաններում ՍՍՀՄ-ում՝ նաև Ղրիմում, Ադրբեջանում, Միջին Ասիայում Նռնենի աճում է Աֆղանստանոլմ, Հնդկաստանում, Իրանում, Թուրքիայում, Միջերկրական ծովի ափերին


Նվագախումբ

Հին հունական թատրոնում բեմի առջև կար կիսաշրջանաձև մի հարթակ, ուր տեղավորվում էր երգչախումբը ամեն մի ներկայացման պարտադիր մասնակիցը, որն իր երգամասը կատարում էր ռիթմիկ ու սահուն շարժումներով Այդ հարթակն անվանում էին «օրխեստրա», որը ծագում էր «օրխեոմայ» «պարել» բառից Հետագայում «օրխեստրան» անցավ ուրիշ ժողովուրդների լեզուների մեջ և, փոփոխվելով, դարձավ «օրկեստր», որով անվանում էին արդեն երաժշտական ստեղծագործությունները համատեղ կատարող երաժիշտների կոլեկտիվները Հայերն օրկեստրն անվանում են նվագախումբ

Նվագախմբերն առաջին անգամ երևան են եկել 16-րդ դարում Ճիշտ է, մինչ այդ էլ երաժիշտները հաճախ խմբեր էին կազմում և համատեղ նվագում, սակայն այդ խմբերը մշտական