Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շալյապին Ֆեոդոր Իվանովիչ

1873— 1938

Այն ժամանակ նոր էր բոլորել նրա քսան տարին Պայծառ աչքերով ու շեկ մազերով վիթխարահասակ պատանին կանգնել էր մի ոտքից մյուսին հենվելով Համերգի ներկաներից և ոչ մեկը կռահել անգամ չէր կարող, որ բոլորին անհայտ այդ երգիչը շուտով դառնալու է համաշխարհային փառքի տեր մեծ արտիստ Բայց երգչի զգայացունց ձայնը, նրա գեղեցիկ, խորունկ ու որոտընդոստ բասը այն ժամանակ արդեն ապշեցնում էին ունկնդիրներին

Անցավ մի քանի տարի, և Շալյապինը դարձավ Պետերբուրգի (այժմ Լենինգրադ) Մարիինյան թատրոնի դերասան, հանդես էր գալիս նաև Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում

Առաջին հայացքից թվում էր, թե նա հաջողության է հասնում շնորհիվ միայն իր արտասովոր տաղանդի, առանց որևէ ջանքի Բայց դա այդպես չէր Նրան մոտիկից ճանաչողները պատմում էին, թե որքան լարված ու մտասույզ է նա աշխատում ամեն մի նոր ռոմանսը կամ երգը պատրաստելիս Մուսորգսկու «Բորիս Գոդունով» օպերայում Բորիսի դերը կամ Ռիմսկի-Կորսակովի «Պսկովուհին» օպերայում Իվան Ահեղի դերը կերտելու ընթացքում Շալյապինը խորապես ուսումնասիրում էր այդ ժամանակվա պատմական բոլոր մանրամասները Նա ժամերով նստում էր Տրէետյակովյան պատկերասրահում, Ռեպինի կտավների առջև, զրուցում նշանավոր պատմաբան Կլյուչևսկու հետ, կարդում պատմական բազմաթիվ գրքեր

Շալյապինն օժտված էր վերամարմնավորման հազվագյուտ տաղանդով Դժվար էր պատկերացնելը, որ ծերությունից ու աշխատանքից կքված Պիմեն տարեգրի, ուրախ վանական Վառլաամի և խղճի խայթից տառապող ցար Բորիսի դերերը կարող է կատարել միևնույն արտիստը. Եվ այնուամենայնիվ, Մուսորգսկու «Բորիս Գոդունով» օպերայում Շալյապինը հանդես էր գալիս երեք դերերում Նա ամբողջությամբ անգիր հիշում էր բոլոր այն օպերաները, ուր ինքը երգում էր

Շալյապինը երգարվեստի իր ուսուցիչն էր համարում ռուս ժոոովրդին «Ինձ երգելու են քաջալերել ռուս հասարակ, արհեստավոր մարդիկ — ասում էր նա — Չէ՞ որ ռուս մարդիկ երգում են ծնված օրից Երգում են միշտ Երգում են դաշտում խոտի մարագներում, գետակների, առվակների ափին, անտառներում Ահա ինչու ես այդպես հպարտ եմ իմ երգող ժողովրդով»

Բայց պատահեց այնպես, որ սովետական իշխանության առաջին տարիներին նա հեռացավ Ռուսաստանից Ու չնայած մտովի շարունակ նրա հետ էր, բայց Շալյապինին այլևս երբեք չհաջողվեց տեսնել իր հայրենիքը Միայն շատ տարիներ անց, 1984 թ, իր իսկ կտակի համաձայն երգչի աճյունը փոխադրվեց հայրենիք

Ռուս մեծ երգիչ Ֆ Ի Շալյապինն անջնջելի հետք է թողել ռուս և համաշխարհային մշակույթի պատմության մեջ Նրա անունը հայտնի է համայն մարդկությանը Մ Գորկին նրա մասին ասել է «Ֆեոդոր Իվանովիչ Շալյապինը միշտ կլինի այն, ինչ է աշխարհին ուղղված շլացուցիչ վառ ու բերկրալի մի կանչ Ահա նա Ռուսիան ահա ինչպիսին է նրա ժողովուրդը »


Շախմատ

Ո՞վ և ե՞րբ է հնարել շախմատը Նրա հայրենիքը համարվում է Հնդկաստանը, որտեղ շախմատի մասին առաջին անգամ հիշատակվել է 6-րդ դարում Կա մի լեգենդ, ըստ որի շախմատը հնարել է մի հնդիկ