Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շահին Էդգար Պետրոսի

Համաշխարհային գծանկարչության լավագույն նմուշներից է «Լոլիզ Ֆրանսի դիմանկարը», որի հեղինակը հայ նկարիչ Էդգար Շահինն է: Արվեստագետն այն ստեղծել է 1903 թ , երբ արդեն լայն ճանաչման էր արժանացել: «Լոլիզ Ֆրանսի դիմանկարի» հաջողությունն արտակարգ էր: Այն ցուցադրվեց ժամանակի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում: Նկարիչն այնքան նրբորեն էր վերարտադրել երբեմնի նշանավոր, ապա ծերացած ու երկրպագուներից մոռացված դերասանուհու հակասական զգացմունքները՝ վիշտն ու ժպիտը, հպարտության զգացումը, մեղադրող ու ներող, փոքր-ինչ ծաղրական հայացքը, որ նկարը խորապես հուզում էր դիտողին:

Պատմական հանգամանքների բերումով Շահինն ապրել ու ստեղծագործել է օտարության մեջ: Ծնվել է Վիեննայում, սովորել Կոստանդնուպոլսում, նկարչության դասեր է առել Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում՝ իտալացի նկարիչ Անտոնիո Պաոլետտիից: Ապա բնակություն է հաստատել Փարիզում: Այստեղ հաճախել է «ժուլիան» գեղարվեստի ակադեմիան: Քսաներկու տարեկանից «Մարդկային թշվառություն» ընդհանուր խորագիրը կրող գեղանկարչական կտավներով մասնակցեց «սալոններին» (այդպես էին կոչվում ֆրանսիական նկարիչների ընկերության կազմակերպած ամենամյա ցուցահանդեսները), ուր միայն ամենախիստ քննություն բռնած նկարներն էին ցուցադրվում: Մեկ-երկու տարի հետո արդեն Շահինը ճանաչված գեղանկարիչ էր Փարիզում: Նրան մեծ ապագա էր սպասում գեղանկարչութքան բնագավառում:

Սակայն տեղի ունեցավ մի դեպք, ՛որը նոր ուղղություն տվեց նրա նախասիրություններին: Էդգար Շահինն ընկերոջ արվեստանոցում տեսավ, թե ինչպես է նա պղնձե թերթին քսված լաքը ասեղանման գործիքով զգուշորեն փորագրելով նկարում: Նկարի գծերի տակից երևում էր մետաղը: Այնուհետև նկարիչը պղնձե թերթը իջեցրեց բորակաթթվի մեջ, որը քայքայեց լաքից ազատված մասերը: Ապա թերթի փոս ընկած տեղերը պատեց տպագրական ներկով, իսկ հետո սեղմագլանների միջոցով նկարը փոխադրեց թղթի վրա: Գծանկարչության այս տեսակը, Ֆրանսի և նա սկսեց փորագրությամբ զբաղվել: Նույն միջոցով նկար ստանալու համար Շահինը հաճախ օգտագործում էր միայն մետաղե թերթիկն ու սուր գործիքը: Առանց Շահին լաք ու թթու կիրառելու նկար ստանալու