Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանգիստ սպիտակ շներ Դրանք սենբեռնարներն են՝ փրկարարները Մի քանի հարյուր տարի առաջ Ալպերում, դժվարանցանելի ու վտանգավոր լեռնանցքին մոտիկ մի վանք կար, որտեղ էլ բուծել են շների այդ ցեղը Բքից հետո կամ պարզապես գիշերը շների մեջքին կապում էին վերմակ, ուտելիքի փաթեթ և դուրս թողնում վանքի պարսպից Շունը վազում էր տասնյակ կիլոմետրեր փնտրելով մոլորված, ձյան տակ մնացած ճամփորդներին

Կան որսորդական շների շատ ցեղեր Իր նախնուն՝ գայլին, շատ նման է որսորդական լայկան Հյուսիսում լայկաները հիանալի կատարում են եղջերուների հովվի պարտականություններ Իսկ շնասահնակներով մարդ ու բեռներ են փոխադրվում

Շատ գեղեցիկ են քերծեները, որոնք ունեն նեղ ու երկար դունչ, բարեկազմ մարմին և ուժեղ ու երկար ոտքեր Այդպիսին են, օրինակ, Ռուսաստանում բուծված ռուսական քերծեները Որսին հետապնդելիս նրանք սլանում են քամու պես, արագավազ ձիեր հեծած որսորդներն անգամ ետ են մնում նրանցից

Ահա և սուր դնչիկը վեր ցցած, կարճ ոտքերի վրա փքված տեսքով շորորացող տաքսան Նա գորշուկների ու աղվեսների հիանալի որսորդ է Այդ գազանները թաքնվում են խոր, ճյուղավորված բներում, որտեղից նրանց դուրս քշելը խիստ դժվար է ։Ահա այստեղ էլ օգնության է հասնում կարճլիկ, ճկուն տաքսան, որը հեշտությամբ սողոսկում է այդ բները Նման դեպքերում օգտագործում են նաև կրակոտ, փոքրիկ ֆոքստերիերին

Որսահալած շները որսը հալածում են միալար, թնդաձայն հաչոցով Որսորդը կանգնում է գազանի ճանապարհին, իսկ շունը աղվեսին կամ նապաստակին հալածում քշում է ճիշտ նրա կողմը Որսահալած շները համարձակ են ու դիմացկուն

Գեղեցիկ սետտերների և փոքրիկ սպանիելների օգնությամբ անտառաբնակ և ճահճաբնակ թռչուններ են որսում Նրանք հեռվից հոտառությամբ զգում են թռչնի ներկայությունը, նրանից մի քանի քայլ հեռու կանգ են առնում և, ծալելով առջևի թաթն ու լարի պես ձգվելով, անշարժանում Այս դիրքը, որով շունը կարծես ցույց է տալիս որսը, կոչվում է «շնակաց» Զուր չէ, որ հարթամազ, բծավոր շներին անվանում են պոյնտեր. դա անգլերեն բառ է և նշանակում է «ցուցիչ»

Գոյություն ունի շների մեկ այլ մեծ խումբ ևս՝ սենյակային դեկորատիվ շներ Փոքրիկ, զվարճալի բոլոնկաներին և տոյտերիերներին կարելի է սովորեցնել պարել կամ օղի միջով ցատկել Սենյակային գրեթե բոլոր շները փոքր են, իսկ ամենափոքրը տոյտերիերն (խաղալիքային տերիերն) է Նրա քաշը 600—700 գ է Բայց այս շները շատ հավատարիմ են իրենց տիրոջը, երբեմն անձնուրաց նետվում են նրան պաշտպանելու.

Այժմ շներին «նոր մասնագիտություններ» են սովորեցնում Հովվաշները ծառայում են որպես «գազային տեսուչներ» Գազի նվազագույն հոսքն անգամ շունը կարող է զգալ, հարկավոր է միայն նրան «բացատրել», թե այդ մասին ինչպես հասկացնի Կան նաև հանքաքար որոնող շներ Այդ նպատակով օգտագործում են հովվաշներ, ֆոքստերիերներ և սպանիելներ Հապա տիեզերական թռիչքնե՜րը Երկրի երկրորդ արհեստական արբանյակով երկինք է թռել Լայկա շունը, իսկ հետո Տիեզերքում «հյուր եղան» Բելկան ու Ստրելկան, Ուգոլյոկն ու Վետերոկը.

Շնաբուծությունը տնտեսական զգալի նշանակություն ունի Փորձառու որսորդների և շնասերների կողքին հազարավոր պատանիներ սիրով խնամում, դաստիարակում ու վարժեցնում են իրենց չորքոտանի սաներին Պիոներների և դպրոցականների բազմաթիվ պալատներում և տներում կան պատանի շնաբույծների ակումբներ ու խմբակներ

Ձեր խնամած շունը ձեզ իր տերն է համարում Նա միշտ ձեր կողքին կլինի պարաստ ձեզ համար կրելու ամեն տեսակ զրկանք Չ՞է որ շունը մարդու հավատարիմ բարեկամն է. Բայց դուք էլ պետք է հիշեք, որ նրա մասին հարկավոր է հոգ տանել, ճիշտ կերակրել ու խնամել Թե ինչպես այդ անեք, ձեզ կպատմեն շների մասին գրված հատուկ գրքերը



Շքանշաններ և մեդալներ

Մայիսի 9-ին սովետական ժողովուրդը նշում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնը Այդ նշանավոր օրը պատերազմի բոլոր վետերանների, նախկին զինվորների ու սպաների կուրծքը զարդարված է լինում նրանց մարտական