Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

են տալիս դրսևորելու իրենց պարային օժտվածությունը Կանանց պարերին բնորոշ են նրբագեղությունն ու հեզաճկունությունը, ձեռքի, դաստակի և իրանի շարժումների խոսուն նազանքը Տղամարդկանց պարերին հատուկ են առնականությունը, ցատկերի ու շարժումների թափն ու թեթևությունը

Հայկական ժողովրդական պարերն արտահայտում են հայ ժողովրդի ազատասիրական ոգին, նրա հույզերն ու ձգտումները, կենսասիրությունն ու հումորի զգացումը, սովորույթներն ու կենցաղը

Դարեր շարունակ և այժմ էլ ժողովուրդը պարել ու պարում է իր հին ու նոր տոնահանդեսներին, հարսանիքներում, տարբեր ուրախությունների ժամանակ Պարել ու պարում է քոչարի ու վեր-վերի, ծափ-պար ու փապուռի, լորկե ու քերծի, գորանի ու շորոր և շատ ու շատ այլ պարեր՝ մեկը մյուսից գեղեցիկ ու արտահայտիչ և, որ ամենակարևորն է, խիստ իմաստավորված Մեկը որսապար է, մյուսը ռազմական պար, երրորդը՝ աշխատանքային կամ ծիսական, կատակային, նմանակային, հովվական, ճանապարհային Չզարմանաք, այո, ճանապարհային, որովհետև պարասեր հայերը, ճանապարհը կարճելու և ուրախ անցնելու համար, գնացել են պարելով, մեկը մյուսի ետևից շարված՝ շրջանցելով քարերն ու թփերը, ծառերն ու զանազան խոչընդոտներ

Պարի նկատմամբ հայ ժողովրդի վերաբերմունքն արտահայտվել է տարաբնույթ աշխատանքներում Այսպես, էրիշտայի խմորը հունցել են սրնգի նվագի տակ՝ կրունկ-պարով, թաղիքագործները թաղիքը լմել են երգելով ու հատուկ պարաքայլերով Կոխ բռնելուց առաջ տղամարդիկ զուռնայի նվագակցությամբ նախ պարել են

Հայկական ժողովրդական պարերն ու պարեղանակներն ունեն բազմաթիվ փոփոխակներ, և այսօր մենք հաճախ ենք ականատես լինում նույն պարի մեկը մյուսից գեղեցիկ տարբերակներին

Հայ ժողովրդական պարերի շատ շարժումներ գալիս են դարերի խորքից և մինչև այժմ էլ չեն կորցրել իրենց հուզական հաղորդունակությունը Առհասարակ, հայկական պարերը հուզական խոր ազդեցություն են ունենում թե պարողների և թե դիտողների վրա Նրանց մեծ մասը հայ ժողովրդի ստեղծած պարային գոհարներ են արժանի պահպանվելու և սիրով ու խնամքով փոխանցվելու գալիք սերունդներին


Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհը մի ընդարձակ լեռնային երկիր է և շրջապատից առանձնացված ու բարձր լինելու պատճառով կոչվում է լեռնային կղզի Տարածությունը մոտ 400 հզ քառ կմ է, միջին բարձրությունը՝ 1700 մ

Հայկական լեռնաշխարհը հայ ժողովրդի հնամենի բնօրրանն է, քաղաքակրթության վաղնջագույն կենտրոններից մեկը Այստեղ հնագույն ժամանակներից բնակվել են հայկական ցեղեր, և ձևավորվել է հայ ժողովուրդն ու անցել երկարատև, դժվարին ու հերոսական ուղի, ապրել հասարակական-տնտեսական բոլոր ֆորմացիաները (հասարակարգերը) Հայկական լեռնաշխարհը հիմնականում համապատասխանում է պատմական Հայաստանի տարածքին Գտնվում է ՍՍՀՄ-ի, Իրանի և Թուրքիայի սահմաններում, Իրանական ու Փոքրասիական բարձրավանդակների, Սև ծովի, Անդրկովկասյան ու Միջագետքի հարթավայրերի միջև Հայկական ՍՍՀ-ն գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում

Հայկական լեռնաշխարհը կազմված է տարանջատ, տեղ-տեղ էլ միմյանց խաչաձևող լեռնաշղթաներից, որոնց միջև ձգվում են բարեբեր դաշտեր, սարահարթեր, միջլեռնային գոգահովիտներ ու լճային գոգավորություններ Այդ լեռնաշղթաներից ամենահյուսիսայինը Արևելա-Պոնտականն է, ուր առանձնանում են Պարխար (Լազիստան) և Խաղտյաց (Տրապիզոն) լեռները Հարավում այդ աղեղները հասնում են Կապուտան լճին, որի մոտ գտնվում է Հաշտասար լեռնագագաթը (բարձրությունը 2954 մ) Այստեղի լեռնանցքը հնում կոչվել է Դրունք Հայոց Այս մասում նոր Շիրական լեռները արևելքում միանում են Հայկական (այժմ Կարադաղ) լեռներին Զարասպ լեռը պատմական Հայաստանի ամենահարավային կետն է

Հայկական լեռնաշխարհի «տանիքը» Մասիսն է, որն իր հարաբերական, այսինքն՝ ստորոտից մինչև կատարն ունեցած բարձրությամբ աշխարհի ամենաբարձր լեռն է (նրա մասին դուք ավելի մանրամասն կկարդաք «Մասիս» զրույցում)

Իր բարձրությամբ լեռնաշխարհում երկրորդ տեղն է գրավում Սիփանը (Վանա լճի արևմտյան ափի մոտ, բարձրությունը 4434 մ), երրորդը քառագագաթ Արագածը (բարձրությունը՝ 4090 մ) Վերջինս